Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Սույն նախագծով նախատեսվում է ուժը կորցած ճանաչել աջակցող միջոցների պետական հավաստագրերի և առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների գնի հաշվարկի գործող գնագոյացման մեխանիզմները և թողնել նույն իրավակարգավորումը, որը գործում էր մինչև ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 27-ի N 1406-Ն որոշմամբ ընդունված փոփոխությունները: Նախագծով նախատեսվում է նաև աջակցող միջոցների պետական հավաստագրերի տրամադրման ընթացակարգերում իրականացնել որոշակի փոփոխություններ` ընթացակարգերի լավարկման նպատակով:  

Միաժամանակ,նախագծով նախատեսվում է երաշխիքային սպասարկման ժամկետից դուրս գտնվող ստորին վերջույթի պրոթեզները սահմանված ժամկետից շուտ տրամադրելու, երաշխիքային ժամկետում գտնվող ստորին վերջույթի պրոթեզների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերում (բացառությամբ բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզ ստացած շահառուների) տրամադրվել ծնկան հոդ, պրոթեզի ծայրատի ընդունիչ, սիլիկոնե լայներ, պրոթեզի թաթ՝ ՄՍԾ եզրակացության հիման վրա։

Նաև, ազդրի և սրունքի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզի (այդ թվում՝ սիլիկոնե լայներով պրոթեզի) փոխարեն շահառուին (բացառությամբ բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզ ստացած շահառուների) պրոթեզ ստանալու օգտագործման ժամկետը լրանալուց հետո կարող է տրամադրվել սիլիկոնե լայներ և(կամ) պրոթեզի ծայրատ՝ ՄՍԾ եզրակացության հիման վրա։ Բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզ ստացած շահառուին սիլիկոնե լայների հետ միաժամանակ տրամադրվում են նաև ծնկակալ և աղեկապ՝ հաշվի առնելով մասնագետների եզրակացությունը, համաձայն որի դրանք անհրաժեշտ են նման պրոթեզների դեպքում։

Նախագծով նաև լավարկվում են կիրարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրները։

Նախագծով նաև սահմանվում են տրամադրման ժամկետներ և թիրախ խմբեր նոր տեսակի աջակցող միջոցների համար, որոնք արդեն իսկ նախատեսվել են 2022 թ․ պետական բյուջեի հայտով և կտրամադրվեն դրանց կարիքն ունեցող անձանց։

 Նախագծով նախատեսվում է զինծառայության ժամանակ ստացած վիրավորման կամ վնասվածքի հետևանքով վերին կամ ստորին վերջույթների անդամահատում ունեցող անձանց տրամադրել առավել բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզներ։

Միաժամանակ, իրականացված վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ 01.09.2021-31.03.2022   ժամանակահատվածում 35 անձ դիմել է Միասնական սոցիալական ծառայություն ժամկետից շուտ ազդրի և սրունքի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ սիլիկոնե լայներով ստանալու նպատակով՝ հիմնականում պրոթեզների սիլիկոնե լայներները և ծայրատները վնասվելու պատճառով։ Համաձայն վերլուծության շուրջ 27396000 դրամ արժեքով նոր պրոթեզ է տրամադրվել, մինչդեռ կարելի էր տրամադրել  միայն պրոթեզների սիլիկոնե լայներներ և /կամ ծայրատներ կամ այլ օժանդակ պարագաներ՝ շուրջ 6 346 000 դրամ արժեքով։

Ուստի, նախագծով նախատեսվում է դրույթ, համաձայն որի պրոթզների փոխարեն շահառուին (բացառությամբ ֆունկցիոնալ պրոթեզներ ստացած շահառուների) կարող է տրամադրվել սիլիկոնե լայներ և պրոթեզի ծայրատ՝ ՄՍԾ եզրակացության հիման վրա։

  • Քննարկվել է

    18.08.2022 - 02.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2148

Տպել