Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ hոդվածներով, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12 N 451-Ն որոշման  հավելվածի 16-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին  շարքային  կազմի  պարտադիր  զինվորական  ծառայության 2020 թվականի   ամառային  զորակոչից  տարկետում տալու մասին» N 1337-Ա որոշման հավելված 2-ի՝

 1)  4-րդ կետի 4-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

    2)  5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝ 

    5) «Մինչև ուսումնառության ավարտը՝ 2023 թվականի ձմեռային զորակոչը, տալ տարկետում հետևյալ անձանց՝

      1) «Էդուարդ Նվերի Պետրոսյանին (ծնվ՝. 07.02.1999 թ., բնակության վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, քաղ. Մասիս, Նոր թաղ. 29 շ., բն. 30, Ցյուրիխի շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.  

2) «Միքայել Խաչատուրի Մարգարյան (ծնվ.՝ 23.05.1999 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Ներքին Շենգավիթ, 11 փ., 39/1 շ., բն. 64, Գրենոբլի տեխնոլոգիական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ի կետ:»:  

  • Քննարկվել է

    11.08.2022 - 28.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2517

Տպել