Հիշել նախագիծը

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------     2022    N     

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

      Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով, <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
     1.  <<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին>>  N  1911-Ն որոշման մեջ  կատարել հետևյալ փոփոխությունը.

   1) որոշման N 6 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի  <> բաժնի 9-րդ կետի <<Բերդի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին>> նախադասությունը փոխարինել <<Բերդի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին>> նախադասությամբ:

     2․ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված <<Բերդի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունում և կառուցվածքում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և դրանց պետական գրանցումը՝ ընկերության միջոցների հաշվին։

     3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    10.08.2022 - 26.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2775

Տպել