Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Սիլվա Ադամյան 09.08.2022 11:53:19 Առաջին հերթին պետք է նկատի ունենալ արդյոք այդ հողամասերը հանդիսանում են գյուղատնտեսական նշանակության հողեր Եթե կան այդպիսին պետ ք է դրանք շրջանցել և չվնասել գյուղացու շահերը «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտաման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի գործողությունը տարածվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև համայնքներին սեփականության իրավունքով պատկանող բոլոր օբյեկտների, այդ թվում գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա։ Նշվածի համաձայն՝ գերակա հանրայն շահ հետապնդող նպատակով իրականացվող ծրագրերի, այդ թվում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի (այսուհետ՝ Ծրագիր)իրագործման համար կարող են հանրության գերակա շահ ճանաչվել նաև գյուղատնտեսական նշանակության հողամասեր, որոնց օտարման դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը: Հավելենք, որ Ծրագիրն իրականացվում է հիմք ընդունելով Ասիական զարգացման բանկի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության հայտարարագրի (ԱՄՔՀ 2009) պահանջները, որոնք հաստատված են ՀՀ կառավարության 16․09․ 2010 թ․ N 1274-Ն որոշմամբ ։ Նշված որոշմամբ գյուղատնտեսական հողամասերի փոխհատուցումից բացի լրացուցիչ փոխհատուցում է նախատեսված մշակաբույսի, ծառերի կորստի դիմաց, օժանդակություն գյուղատնտեսական նշանակության հողի 10 և ավելի տոկոսի կորուստ համար։