Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀՀ կառավարության Նույնականացման քարտում զետեղվող էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկումից բացի այլ տեսակի նյութական կրիչներում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկման և տրամադրման կարգը սահմանելու մասին որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏՈՒՄ ԶԵՏԵՂՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱԿԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԻՑ ԲԱՑԻ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿՐԻՉՆԵՐՈՒՄ ԶԵՏԵՂՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել նույնականացման քարտում զետեղվող էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկումից բացի այլ տեսակի նյութական կրիչներում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկման և տրամադրման կարգ՝ համաձայն հավելվածի:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ   կառավարության   2017թ.    –ի

N     - Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

Նույնականացման քարտում զետեղվող էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկումից բացի այլ տեսակի նյութական կրիչներում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկման և տրամադրման

 

  1. Սույն կարգով սահմանվում են ՀՀ քաղաքացիների և ՀՀ-ում այլ պետությունների քաղաքացիներին տրամադրվող էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկման և տրամադրման կարգը: 
  2. ՀՀ քաղաքացիները էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրեր ձեռք բերելու համար պետք է ստանան նույնականացման քարտ (PIN և PUK ծածկագրով)՝ դիմելով ոստիկանության տարածքային անձնագրային բաժանմունք, կամ ձեռք բերեն այլ տեսակի նյութական կրիչ՝ դիմելով տրամադրող համապատասխան կառույց: Քարտը կամ այլ տեսակի նյութական կրիչը ձեռք բերելիս պետէ է համոզվել, որ PIN/PUK թղթի վրա գրված Document Number թվերը համապատասխանում են նույնականացման քարտի կամ այլ տեսակի նյութական կրիչի համարին:
  3. ՀՀ-ում գործունեություն ծավալող այլ երկրների քաղաքացիները ՀՀ-ում էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրեր ձեռք բերելու համար պետք է  ձեռք բերեն այլ տեսակի նյութական կրիչ՝ դիմելով տրամադրող համապատասխան կառույց: Այլ տեսակի նյութական կրիչը ձեռք բերելիս պետք է համոզվել, որ PIN/PUK թղթի վրա գրված Document Number թվերը համապատասխանում են այլ տեսակի նյութական կրիչի համարին:
  4. Ակտիվացնել նույնականացման քարտում կամ այլ տեսակի նյութական կրիչում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը՝ PIN և PUK ծածկագրերով: Երեք անգամ սխալ մուտքագրելու դեպքում PIN կոդը բլոկավորվում է և այլևս չի վերականգնվում:
  5. Այլ տեսակի նյութական կրիչում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի համար վճարել այն տրամադրող կազմակերպության կողմից սահմանված դրույքաչափ:
  6. Բանկային վճարում իրականացնելուց 1-2 աշխատանքային օր հետո նույնականացման քարտով կամ այլ տեսակի նյութական կրիչով անհրաժեշտ է գրանցվել էլեկտրոնային թվային ստորագրության անձնական էջում՝ ստանալու էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիր:
  • Քննարկվել է

    10.10.2017 - 31.10.2017

  • Ոլորտ

    Տնտեսական

  • Նախարարություն

    Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1194

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ