Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 Հայաստանի Հանրապետության վարչապետի № 02/10.3/37766-2021 հանձնարարականի 3-րդ կետի համաձայն՝ պետական մարմինների ղեկավարներին հանձնարարավել է գույքագրել իրենց կողմից ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ (լիազորող նորմեր):

Ազգային ժողովի կողմից 2022թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-273-Ն օրենքը, որի հիման վրա Վարչապետի 2022թվականի հուլիսի 26-ի N 869-Ա որոշմամբ հաստատվել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»: Նշված որոշմամբ հաստատված  միջոցառումների ցանկում ընդգրկված միջոցառում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման (այսուհետ՝ նաև Որոշում) նախագծի (այսուհետ՝ նաև Նախագիծ) ներկայացումը ՀՀ վարչապետի աշխատակազմ: Բացի այդ առկա է անհրաժեշտություն Որոշման մեջ կատարելու նաև մի քանի այլ փոփոխություններ և լրացումներ, ներառյալ՝ տեխնիկական բնույթի, հիմք ընդունելով գործող պրակտիկան և օրենսդրությունը։

Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները՝

-Որոշման նախաբանում նշել այն իրավական ակտը (լիազորող նորմ), որի հիման վրա ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381-ն որոշումը.

- մանկատներում երեխաների խնամքը և դաստիարակությունը իրականացնել նաև նրանց 18 տարի լրանալուց հետո, եթե անձը դեռևս չի ավարտել ուսումը հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ հանրակրթության շարունակականության ապահովման նպատակով. 

- ընդհանուր տիպի մանկատների դասակարգման մեջ ավելացնել նաև «3-18 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատունը.

- հստակեցնել երեխաների խնամքի ցերեկային հաստատության կողմից իրականացվող աշխատանքները.

-«ճգնաժամային աջակցության կենտրոնները վերանվանել «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն՝ հիմք ընդունելով Կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1878-Ն, 2021թ. հունվարի 14-ի N 37-Ն որոշումները.

- իրականացնել այլ տեխնիկական բնույթի փոփոխություններ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
  2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագիծն ընդունվելու դեպքում՝

-Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն որոշումը կապահովվի համապատասխան լիազորող նորմով,

-մանկատներում 18 տարին լրացած անձի խնամքը կշարունակվի մինչև նրա հանրակրթության ավարտը,

- կավելանա ընդհանուր տիպի մանկատան ևս մեկ տեսակ.

-հստակեցված կլինեն ցերեկային հաստատությունների և երեխայի ու ընտանիքի աջակցության կենտրոնների կողմից իրականացվող աշխատանքները և այլն:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը: Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք.

      Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050,Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

       Նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

 

  • Քննարկվել է

    04.08.2022 - 19.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2401

Տպել