Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

Սույն որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1691-Ն որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունից, որի արդյունքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ ՊՈԱԿ) կներառվի սոցիալական փաթեթի շահառուների ցանկում:

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն ՊՈԱԿ-ն իրականացնում է  ռադիոհաղորդակցության սարքավորումների օգտագործման հետ կապված տեխնիկական բնույթի գործառույթներ՝ համաձայն կանոնադրության, որոնց թվին են դասվում ռադիոհաճախականային սպեկտրի հետ կապված այնպիսի կարևորագույն աշխատանքներ, ինչպիսիք են մաքրության ապահովումը և միջազգային գրանցումը: Արդյունքում ՀՀ բնակչությունը ստանում է որակյալ տեսալսողական և շարժական կապի ծառայություններ, իսկ օպերատորներին հատկացված հաճախականությունները համարվում են միջազգային գրանցում ունեցող:

ՊՈԱԿ-ի աշխատանքների շնորհիվ, հնարավորություն է ստեղծվում նորագույն տեխնոլոգիաների համար հատկացնել սահմանափակ համարվող նոր հաճախականային շերտեր: 2021թ. ընթացքում ազատականացվել և ՀԾԿՀ է հանձվել 694-790 ՄՀց հաճախականային տիրույթից 60 ՄՀց-անոց կտոր, որը, գործող սակագների դեպքում, աճուրդային վաճառքից կամ հատկացումից հետո հնարավորություն կտա ՀՀ պետական բյուջե մուտքագրել միանվագ 1.5 միլլիարդ ՀՀ դրամ, իսկ տարեկան սպասարկման կտրվածքով- 960 միլլիոն ՀՀ դրամ: 2022թ. կազմակերպության կողմից իրականացվել են հետազոտություններ, հաշվարկներ և միջազգային փորձի ուսումնասիրություններ, որի արդյունքում առաջարկություն է ներկայացվել ՀՀ հաճախականությունների կառավարման համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ 2300-2400 ՄՀց հաճախականային տիրույթի ազատականացման և ՀԾԿՀ-ին տրամադրման  համար: Այդ գործընթացի շնորհիվ նույնպես պլանավորվում են մուտքեր ՀՀ պետական բյուջե՝ միանվագ 2.5 միլլիարդ, իսկ տարեկան սպասարկման կտրվածքով՝ 1.6 միլլիարդ ՀՀ դրամ: Նշված հաճախականային տիրույթները կարևոր դեր են ունենալու 5-րդ սերնդի կապի զարգացման համար (5G):

Վերը նշված աշխատանքների իրականացման, ինչպես նաև նոր սարքավորումներով աշխատանքներ իրականացնելու համար պահանջվում են մասնագիտական բարձր գիտելիքներ և հմտություններ: Աշխատավարձի չափը բերում է մասնագետների արտահոսքի, որը դժվարեցնում և դանդաղեցնում է օրենքով նախատեսված գործառույթների կատարումը և նոր սարքավորումների տեղարդրումից հետո խնդիրներ կարող են առաջացնել  որակյալ մասնագետների ներգարվման համար:

Աշխատակիցներին սոցիալական փաթեթի տրամադրումը լրացուցիչ խթան կհանդիսանա մոտիվացման և աշխատանքի արդյունավետության, աշխատանքի գրավչության բարձրացման և նոր որակյալ մասնագետների ներգրավման համար:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն որոշման նախագծով կապահովվի ՊՈԱԿ-ի աշխատակիցների առողջապահական, սոցիալական, կրթական և այլ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների համախմբի ֆինանսավորման հարցը:

  1. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ չեն նախատեսվում:

4.Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծի ընդունման արդյունքում ՀՀ 2023 թվականից սկսած պետական բյուջեի ծախսերը կավելանան կազմակերպության 83 աշխատակիցների համար հաշվարկվող սոցիալական փաթեթի գումարի հաշվարկով՝ շուրջ 6.0 մլն դրամի չափով:

 

 Կապը  ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021-2026թթ, ծրագիր, ոլորտային և /կամ այլ ռազմավարություններ

 

Ներկայացված նախագիծը բխում է  ՀՀ կառավարության  2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի, «4.6 Աշխատանք և սոցիալական ծառայություն» մասի դրույթներից:

  • Քննարկվել է

    03.08.2022 - 18.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2583

Տպել