Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 700-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«______»  _________________ 2022 թ.  N_______-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 700-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց համազգեստի ձևն ու կրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի N 1081-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 700-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
  • Հավելվածի 5-րդ կետում՝

ա․ 1-ին ենթակետում «Կրծքամասում՝ աջ և ձախ կողմերում, 10-11 սմ երկարությամբ, 2,0 սմ լայնությամբ կպչուն ժապավեններ, որտեղ ամրացվում են անունը, ազգանունը և ստորաբաժանումը։» նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ․

«Կրծքամասում՝ աջ և ձախ կողմերում, կարվում են տեսչական մարմնի տարբերանշանները։»․

           բ․ 1-ին ենթակետում «Վերնաշապիկի թևքերին կարվում են շրջանաձև կպչուն ժապավեններ, տրամագիծը՝ 80 մմ, ուսակարից 70 մմ ներքև, որտեղ ամրացվում են տեսչական մարմնի խորհրդանշանը և Հայաստանի Հանրապետության դրոշը (նկար 1)։» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Վերնաշապիկի աջ թևքին՝ ուսակարից 70մմ ներքև, կարվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 7), ձախ թևքին՝ ուսակարից 70մմ ներքև, տեսչական մարմնի թևքանշանը (նկար 5)։»․

           գ․  2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ․

           «2) կիսավերարկու ձմեռային` մուգ մոխրագույն անջրանցիկ (անջրաթափանց) կտորից։ Կիսավերարկուն բաղկացած է լանջափեշերից, թևքերից, հետ ծալվող օձիքից: Կիսավերարկուն մինչև գոտկատեղը ձգվող գոտիով և տաք ներդիրով է, բաճկոնին կոճկվում է հանովի արհեստական մորթե օձիք, որը կոճկվում է 7 օղակներով և բաճկոնի օձիքին կարված են 7 հատ 15 մմ տրամագծով պլաստմասսայե կոճակներ: Կիսավերարկուն կոճկվում է 60-65 սմ երկարությամբ շղթայով։ Գոտու կողային մասերն ունի 14-20 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Թիկնամասը և լանջափեշերը՝ կրծքամասում կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում թեք ներկարված են 16 սմ բացվածքով գրպաններ։ Առջևի 2 լանջափեշերի վերևամասում կափույրի տակ ներկարվում են 15 սմ երկարությամբ շղթայով փակվող գրպաններ, ձախ կողմում՝ ծոցագրպան: Թևքերը երկկարանի են: Ներքևում՝ կարագծերում, անցկացված է էլաստիկ ժապավեն: Կիսավերարկուի աջ թևքին՝ ուսակարից 70մմ ներքև, կարվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 7), ձախ թևքին՝ ուսակարից 70մմ ներքև, տեսչական մարմնի թևքանշանը (նկար 5)։ Պետական վերահսկողություն իրականացնող անձը կիսավերարկուն կրում է երկու տարի ժամկետով.»․

        դ․ լրացնել նոր 2․1-ին ենթակետով․

«21) կիսավերարկու աշնանային՝ մուգ մոխրագույն անջրանցիկ (անջրաթափանց) կտորից։ Կիսավերարկուն բաղկացած է լանջափեշերից, թևքերից, հետ ծալվող օձիքից: Կիսավերարկուն մինչև գոտկատեղը ձգվող գոտիով է։ Կիսավերարկուն կոճկվում է 60-65 սմ երկարությամբ շղթայով։ Գոտու կողային մասերն ունի 14-20 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Թիկնամասը և լանջափեշերը՝ կրծքամասում կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում թեք ներկարված են 16 սմ բացվածքով գրպաններ։ Առջևի 2 լանջափեշերի վերևամասում կափույրի տակ ներկարվում են 15 սմ երկարությամբ շղթայով փակվող գրպաններ, ձախ կողմում՝ ծոցագրպան: Թևքերը երկկարանի են: Ներքևում՝ կարագծերում, անցկացված է էլաստիկ ժապավեն: Կիսավերարկուի աջ թևքին՝ ուսակարից 70մմ ներքև, կարվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 7), ձախ թևքին՝ ուսակարից 70մմ ներքև, տեսչական մարմնի թևքանշանը (նկար 5)։  Պետական վերահսկողություն իրականացնող անձը կիսավերարկուն կրում է մեկ տարի ժամկետով.»․

          ե․ 4-րդ ենթակետում «կիսավերարկուի» բառից հետո լրացնել «,շապիկի», իսկ վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ․

           «Ասեղնագործությունը կատարվում է բարձր խտությամբ թավշյա գործվածքի վրա։»․

           զ․ 6-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ․

      «6) տեսչական մարմնի տարբերանշան՝  ուղղանկյուն, 10x2 սմ չափսերով, վրան ասեղնագործվում է համապատասխան ստորաբաժանման անվանման հապավումը, իսկ աջ կողմում՝ կրողի անվան առաջին տառը, ազգանունը (նկար 9, 10): Ասեղնագործությունը կատարվում է բարձր խտությամբ թավշյա գործվածքի վրա:»․

     է․ 7-րդ ենթակետում վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ․

     «Ասեղնագործությունը կատարվում է բարձր խտությամբ թավշյա գործվածքի վրա:»․

      ը․ 8-րդ ենթակետում «տարբերանշանը (նկար 1)» բառերը փոխարինել «խորհրդանշանը (նկար 1,2,3,4)» բառերով,  իսկ ««երկու տարի» բառերը՝ «մեկ տարի» բառերով»։

2) Հավելվածը լրացնել նոր բովանդակությամբ 7-րդ կետով․

     «7․ Պետական վերահսկողություն իրականացնող կին պաշտոնատար անձի ցանկության դեպքում տարեկան երկու կիսաշրջազգեստի փոխարեն կարող է տրամադրվել տարեկան երկու տաբատ կամ մեկ կիսաշրջազգեստ և մեկ տաբատ։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Քննարկվել է

    02.08.2022 - 17.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2681

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ