Հիշել նախագիծը

<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳՒԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  ՈՒ  Մ

 

2022 թվականի           N       - Ն

 

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժա­կան հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:
  2. Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղա-քացիների`

1) ռազմական ունակությունների կատարելագործման,

2) մասնագիտական վերապատրաստման,

3) մասնագիտական պատրաստման,

4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով:

  1. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 318 քաղաքացու, որոնցից 210–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:   
  2. Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են.

      1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 79 պահեստազորային, որոնցից` 9 պահեստազորային` 2022 թվականի սեպտեմբերի 22 - 28-ը ներառյալ, 18 պահեստազո­րային` 2022 թվականի հոկտեմբերի 1 - 7-ը ներառյալ, 34 պահես­տազորային` 2022 թվա­կանի նոյեմբերի 8 - 17-ը ներառյալ, 18 պահեստազո­րային` 2022 թվականի նոյեմբերի 15 - 24-ը ներառյալ,

      2) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 16 պահեստազո­րային` 2022 թվականի նոյեմբերի 14 - 23-ը ներառյալ,

      3) կապի մասնագիտություններով մինչև 71 պահեստազորային, որոնցից` 66 պահես­տա­զորային` 2022 թվականի հոկտեմբերի 3 - 12-ը ներառյալ, 5 պահեստա­զորային` 2022 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 9-ը ներառյալ,

      4) հետախուզական մասնագիտություններով մինչև 26 պահեստազորային` 2022 թվա­կանի սեպտեմբերի 19 - 28-ը ներառյալ,

      5) անօդաչու թռչող սարքերի մասնագիտություններով մինչև 40 պահեստազորային` 2022 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ,

      6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 17 պահեստազո­րային` 2022 թվա­կանի հոկտեմբերի 17 - 26-ը ներառյալ,  

      7) տեխնիկական մասնագիտություններով մինչև 11 պահեստազորային` 2022 թվա­կանի նոյեմբերի 14 - 23-ը ներառյալ,

      8) թիկունքային մասնագիտություններով մինչև 44 պահեստազորային` 2022 թվականի հոկտեմբերի 1 - 7-ը ներառյալ,

      9) տեղագրական մասնագիտություններով մինչև 14 պահեստազորային` 2022 թվա­կանի նոյեմբերի 21 - 30-ը ներառյալ:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ՎԱՐՉԱՊԵՏ                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                      Երևան

  • Քննարկվել է

    28.07.2022 - 13.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5425

Տպել