Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 970-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

--- հուլիսի 2022 թվականի, N --- -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 970-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին» N 970-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման Հավելված N 1-ի 4-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«4. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

7. Օգտատերերը նույնականացում կարող են անցնել «activesociety.am» վեբ կայքում կամ «Ռօադ Քօնթրոլ Արմենիա» («Road Control Armenia») բջջային հավելվածում։

7.1. Բջջային հավելվածն օգտատերը կարող է ներբեռնել «Play Market» կամ «App Store» համակարգերից՝ կախված սարքի տեսակից, ինչպես նաև ներբեռնել հաստատման SMS հաղորդագրությունում նշված հղումով։

8. Հավելվածը ներբեռնելուց և գործարկելուց հետո բացվող պատուհանում օգտատերը ընտրում է հավելվածի լեզուն և հաստատում, որից հետո ընտրում է «Նոր օգտատեր» դաշտը։

9. Մինչև նույնականացում անցնելն օգտատերը համաձայնում է համակարգի ընդհանուր դրույթներին և պայմաններին, որի համար «Համաձայն եմ ընդհանուր դրույթներին և պայմաններին» ակտիվ հղման վրա սեղմելու դեպքում բացվում է «Դրույթներ և պայմաններ» պատուհանը: Ծանոթանալով համակարգի օգտագործման դրույթների և պայմանների հետ՝ տալիս է համաձայնությունը:

10. Հաջորդ պատուհանում օգտատերը համապատասխան դաշտերում լրացնում է հետևյալ տվյալները՝

1) անունը, ազգանունը, հայրանունը,

2) անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները (փաստաթղթի համարը, այն տրամադրած ոստիկանության ստորաբաժանման ծածկագիրը, տրամադրման և վավերականության ժամկետները),

3) հանրային ծառայությունների համարանիշը  կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը,

4) այն հեռախոսահամարը, որին փոխանցվելու է հաստատման կոդը։

11. Նույնականացում անցնելուց և հաստատման կոդը համակարգում մուտքագրելուց հետո օգտատիրոջ նշած հեռախոսահամարին ուղարկվում Է SMS հաղորդագրություն նույնականացումը հաստատվելու վերաբերյալ, իսկ վեբ հավելվածի միջոցով նույնականացվելու դեպքում՝ նաև բջջային հավելվածը ներբեռնելու հղումը։

12. Եթե օգտատերը նախկինում գրանցված է եղել համակարգում, ապա նույնականացում անցնելուց հետո բոլոր տվյալները վերականգնվում են։».

2) Որոշման Հավելված N 1-ի 5-րդ գլուխը ուժը կորցրած ճանաչել.

3) Որոշման Հավելված N 1-ի 36-րդ կետից հանել «և ակտիվացման» բառերը.

4) Որոշման Հավելված N 1-ի 37-րդ կետում «վեբ (web)» բառերից հետո լրացնել «և բջջային (mobile)» բառերը, իսկ «հավելվածը» բառը փոխարինել «հավելվածները» բառով.

5) Որոշման Հավելված N 2-ի 2-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«2. ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄ

2. Օգտատերերը նույնականացում կարող են անցնել «activesociety.am» վեբ կայքում կամ «Ռօադ Քօնթրոլ Արմենիա» («Road Control Armenia») բջջային հավելվածում։

3. Բջջային հավելվածն օգտատերը կարող է ներբեռնել «Play Market» կամ «App Store» համակարգերից՝ կախված սարքի տեսակից, ինչպես նաև ներբեռնել հաստատման SMS հաղորդագրությունում նշված հղումով։

4. Հավելվածը ներբեռնելուց և գործարկելուց հետո բացվող պատուհանում օգտատերը ընտրում է հավելվածի լեզուն և հաստատում։

5. Լեզուն հաստատելուց հետո օգտատերն ընտրում է «Նոր օգտատեր» դաշտը։

6. Մինչև նույնականացում անցնելն օգտատերը համաձայնում է համակարգի ընդհանուր դրույթներին և պայմաններին, որի համար «Համաձայն եմ ընդհանուր դրույթներին և պայմաններին» ակտիվ հղման վրա սեղմելու դեպքում բացվում է «Դրույթներ և պայմաններ» պատուհանը: Ծանոթանալով համակարգի օգտագործման դրույթների և պայմանների հետ՝ տալիս է համաձայնությունը:

7. Հաջորդ պատուհանում օգտատերը համապատասխան դաշտերում լրացնում է հետևյալ տվյալները՝

1) անունը, ազգանունը, հայրանունը,

2) անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները (փաստաթղթի համարը, այն տրամադրած ոստիկանության ստորաբաժանման ծածկագիրը, տրամադրման և վավերականության ժամկետները),

3) հանրային ծառայությունների համարանիշը կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը,

4) այն հեռախոսահամարը, որին փոխանցվելու է հաստատման կոդը։

8. Նույնականացում անցնելուց և հաստատման կոդը համակարգում մուտքագրելուց հետո օգտատիրոջ նշած հեռախոսահամարին ուղարկվում Է SMS հաղորդագրություն նույնականացումը հաստատվելու վերաբերյալ, իսկ վեբ հավելվածի միջոցով նույնականացվելու դեպքում՝ նաև բջջային հավելվածը ներբեռնելու հղումը։

9. Եթե օգտատերը նախկինում գրանցված է եղել համակարգում, ապա նույնականացում անցնելուց հետո բոլոր տվյալները կվերականգնվում են։».

6) Որոշման Հավելված N 2-ի 27-րդ կետից հանել «և ակտիվացման» բառերը.

7) Որոշման Հավելված N 2-ի 28-րդ կետում «վեբ (web)» բառերից հետո լրացնել «և բջջային (mobile)» բառերը, իսկ «հավելվածը» բառը փոխարինել «հավելվածները» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում ապահովել Որոշմամբ նախատեսված տեղեկատվական համակարգի փոփոխությունը և համապատասխանեցումը սույն որոշման պահանջներին:

  • Քննարկվել է

    27.07.2022 - 11.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն, Ճանապարհային երթևեկության անվտանգություն, Վարչական իրավախախտում, Տեղեկատվական տեխնոլոգիաներ

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2236

Տպել