Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

1. Ընթացիկ իրավիճակը և ակտերի ընդունման անհրաժեշտությունը

 

Նույնականացման քարտերի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի  նախապատրաստումը պայմանավորված է ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը  մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը սահմանելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու համար։

 

2. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերը, այդ թվում՝ նույնականացման քարտերը տրամադրվում են 2012 թվականի հունիս ամսից առ այսօր, որոնց զուգահեռ տրամադրվում է նաև ՀՀ կառավարության 25.12.1998թ. թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը /առանց կենսաչափական տվյալների/։

 «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի  2-րդ և 3-րդ մասերի  ներկայիս գործող խմբագրության համաձայն 2023 թվականի հունվարի 1-ից դադարեցվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագրերի տրամադրումը (փոխանակումը), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Նշված մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ամբողջությամբ անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղերի տրամադրմանը, որի շրջանակներում ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել գնալ առավել գլոբալ բարեփոխումների, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում ներդնել ոչ միայն կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ, այլև ավելացնել բնակչությանը էլեկտրոնային ծառայությունների մատուցման հնարավորությունները։ Մասնավորապես, ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ավելի շատ թվային ծառայություններ մատուցելու և այդ աշխատանքներում էլեկտրոնային ստորագրության կիրառումը առավել դյուրին դարձնելու ուղղությամբ։

Նշված նպատակի իրագործման համար ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի կառավարման խորհուրդ, որի նպատակներից և խնդիրներից է Հայաստանի Հանրապետությունում ներդնել կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրման նոր համակարգ՝ տալով այնպիսի լուծումներ, որ այն հնարավորություն ունենա բնակչությանը մատուցել թվային ծառայություններ։ Այս ուղղությամբ կատարված աշխատանքների շրջանակում ընտրվել են միջազգային խորհրդատուներ՝ ովքեր արդեն իսկ սկսել են ուսումնասիրությունները՝ Հայաստանի Հանրապետության կարիքներին համահունչ առաջարկություններ ներկայացնելու ուղղությամբ։ Նախատեսվում է համակարգն ամբողջապես ներդնել 2023 թվականի ամռանը։  

Հաշվի առնելով վերոգրյալը, մինչև նշված բարեփոխումների ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ ունենալու իրավունքն անագրել իրացնելու նպատակով մշակվել են սույն օրինագծերը՝ 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման (փոխանակման) գործընթացը մեկ տարի ժամկետով երկարաձգելու համար։

Օրինքների նախագծերի ընդունումը ֆինանսական լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասում փոփոխություն չի առաջացնի:

 

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը. 

«Նույնականացման քարտերի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի  ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիները իրենց իրավունքներն իրացնելու նպատակով հնարավորություն կունենան բիոմետրիկ անձը հաստատող փաստաթղթերից բացի ստանալ նաև ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը։

 

  • Քննարկվել է

    27.07.2022 - 11.08.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2982

Տպել