ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

««Բաց կառավարման գործընկերություն» նախա­ձեռ­նու­թյան շրջա­նակ­նե­րում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Անհրաժեշտությունը

 

2011թ. աշնանը Հայաստանի Հանրապետությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (այսուհետ՝ ԲԿԳ) նախաձեռնությանը: Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել պետական կառավարման համակարգի բարելավմանը և արդյունա­վետության բարձրացմանը՝ խթանելով պետություն-քաղաքացի հարաբերու­թյունների թափանցիկությունը և վստահությունը:  

Ի շարունակություն և ի կատարումն ԲԿԳ շրջանակներում ստանձնած պարտավորությունների՝ 2021թ. նոյեմբերից ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ԲԿԳ-Հայաստան 2022-2024թթ. գործողությունների ծրագրի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակման գործընթացը: Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակու­թյան, միջազգային գործընկեր կազմակերպությունների և այս անգամ նաև՝ անհատ քաղաքացիների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ համատեղ՝ հիմք ընդունելով նախորդ չորս գործողություն­ների ծրագրերի մշակման և իրականացման արդյունքում կուտակված փորձը, ԲԿԳ միջազգային ցանցի և անկախ հաշվետվական մեխանիզմի առաջարկու­թյունները:

Ծրագիրը կազմվել է ինչպես Կառավարության, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկությունների հիման վրա՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հանրային միջոցների թափանցիկությունը, գնումների համակարգի ներդրում և իրական շահառուների ռեգիստրի կատարելագործում, պաշտոնատար անձանց նվերների համակարգի, տարածական տվյալների, դատական համակարգի թափանցիկության, հանրային հաղորդակցման և տվյալների քաղաքականության հայեցակարգերի մշակում, աշխատանքային պայմանագրերի համակարգի ներդնում:

Ծրագիրը մշակելիս ՀՀ կառավարությունը սահմանել էր առաջնահերթ ուղղությունները, որոնք բխում են Կառավարության 2021-2026 թթ. ծրագրիԲԿԳ (Վաշինգտոն) քաղաքական ուղղությունների և Հայաստանին ներկայացված առաջարկների, ԲԿԳ անկախ հաշվետվական մեխանիզմի, Հանրային կառավարման բարեփոխումների  2030 թ. ռազմավարության հիմնական ուղղությունների, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և Եվրոպայի խորհրդի «Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբ» գործընթացում ՀՀ-ին ներկայացրած առաջարկների և հանձնարարականների,  ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի նիստի ժամանակ ՔՀԿ գործընկերների առաջարկների տրամաբանությունից: Առաջարկների հավաքագրման փուլում ստացվեց 64 առաջարկ, որոնց մի մասը համապատասխանում էին սահմանված առաջնահերթություններին և ԲԿԳ սկզբունքներին, որոշները կամ չէին համապատասխանում ԲԿԳ սկզբունքներին, կամ՝ մասնակի էին համապատասխանում, կամ էլ՝ ենթակա էին միավորման այլ առաջարկների հետ: Առաջարկներից հանրային քննարկման համար դիտարկվեցի ԲԿԳ սկզբունքներին և պահանջներին համապատասխան առաջարկները և գաղափարները, որոնք մասամբ համապատասխանում էին պահանջներին և կարիք ունեին լրացուցիչ քննարկման ոլորտի պատասխանատուների և առաջարկ ներկայացնողների հետ: 

 

  1. Նպատակը

 

Սույն գործողությունների ծրագրի մշակումը ժողովրդավարական ուղիղ մասնակցության արդյունք է: Նախագծում հասցեագրվել են խնդիրներ, տեսլականներ և գործողություններ որոնք կբարձրացնեն կառավարություն-քաղաքացի հարաբերություններում վստահությունը, ինչպես նաև կբարելավեն հանրային կառավարման թափանցիկությունը և հաշվետվողականությունը:

  1. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ պետական կառավարման համակարգի, Քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների համատեղ մասնակցությամբ կմշակվեն և կիրականացվեն բարեփոխումներ հետևյալ ոլորտներում՝

  • Տվյալների քաղաքականության հայեցակարգի մշակում
  • Հանրային Ռազմավարական հաղորդակցման ճարտարապետություն ձևավորում
  • Տեղեկատվության ազատության ոլորտի ինքնագնահատման համակարգի պիլոտային մեկնարկում
  • Բյուջետային գործընթացում մասնակցային մեխանիզմների լրամշակում և ներդրում
  • «Մասնակցային բյուջետավորման» ներդրում տեղական մակարդակում
  • Քարտեզագրական տարածական տվյալների և մետատվյալների հասանելիություն
  • Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ռեեստրի ստեղծում
  • Էլեկտրոնային գնումների համապարփակ համակարգ. Իրական շահառուների ինստիտուտի կատարելագործում
  • «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիքի ձևավորում
  • Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային համակարգի ներդրում՝ պետական և մասնավոր հատվածի համար

 

  1. Ներգրավված ինստիտուտները և կազմակերպությունները

 

Նախագծի մշակումն ապահովվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» քարտուղարության կողմից:

Պետական կառավարման մարմիններ, Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և միջազգային կազմակերպություններ/ փորձագիտական խմբեր:

  • Քննարկվել է

    23.07.2022 - 08.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4073

Տպել

Առաջարկներ`

«Թվային Հայաստան» ՀԿ

03.08.2022

«Թվային Հայաստան» կազմակերպությունը առաջարկում է դիտարկել և սույն փաստաթղթում ընդգրկել 5. Կենսաբանության և բժշկության ոլորտում նվաճումների վերաբերյալ տեղեկատվական հարթակի ստեղծման և ներդրման վերաբերյալ առաջարկը:

«Թվային Հայաստան» ՀԿ

03.08.2022

«Թվային Հայաստան» կազմակերպությունը առաջարկում է դիտարկել և սույն փաստաթղթում ընդգրկել 4. Իրավական ակտերի թափանցիկության ապահովման նպատակով Հայաստանի իրավական տեղեկատվական (Arlis) համակարգի արդիականացման վերաբերյալ առաջարկը:

«Թվային Հայաստան» ՀԿ

03.08.2022

«Թվային Հայաստան» կազմակերպությունը առաջարկում է դիտարկել և սույն փաստաթղթում ընդգրկել 3. Հանրային և մասնավոր գույքի էլեկտրոնային աճուրդի միասնական հարթակի ներդրման առաջարկը:

Տեսնել ավելին