Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

«----» «------------------» 2022 թվականի N ------Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի «Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի N 835-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1295-Ն որոշման՝

1) նախաբանը «Համաձայն» բառից հետո լրացնել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի և» բառերը:

2) N 1 հավելվածի 8-րդ կետում «աշխատանքային խմբեր» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև երեխաների մասնակցությամբ խորհուրդ» բառերը։

3) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

Հավելված 
 ՀՀ վարչապետի 2022 թ.
------------------    -ի N       -Ն որոշման

 

 

«Հավելված N 2

 ՀՀ վարչապետի 2012 թ.

 դեկտեմբերի 28-ի N 1295-Ն որոշման

 ԱՆՀԱՏԱԿԱՆ  ԿԱԶՄ

 ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

 

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

 

 

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

 

 

 

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

 

 

 

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

-ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

 

 

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

-ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դեպարտամենտի ղեկավար

 

 

 

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

 

 

 

 

 

Մ. Անտոնյան

- «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

 

Ն. Աֆանեսյան

- «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի սոցիալական աշխատանքի համակարգող» (համաձայնությամբ)

 

 

Հ. Սարգսյան

- «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)

 

 

Լ. Սիմոնյան

- Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

 

 

Ս. Սարգսյան

- «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն (համաձայնությամբ)

 

 

Վ. Սեդրակյան

- «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

 

 

Ա. Մուրադյան

 

-Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի գլխավոր հանձնակատար», (համաձայնությամբ)»:

 

  • Քննարկվել է

    20.07.2022 - 04.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2401

Տպել