Հիշել նախագիծը

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
  

2022 թվականի N ___Ն

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40-րդ կետի, Աբովյան համայնքի  ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները՝ համաձայն հավելվածի:      
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                    ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ

  • Քննարկվել է

    19.07.2022 - 04.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2648

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

19.07.2022

Հավելվածի 6-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հանրային սննդի օբյեկտները պետք է համապատասխանեն հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պահանջներին։» Առաջարկի հիմնավորումը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի պահանջներն են, մասնավորապես՝ 4-րդ մասի պահանջը։ Վերջինիս համաձայն՝ «կառուցված հասարակական, արտադրական նշանակության շենքերն ու շինությունները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում, վերակառուցվում են՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերը»։ Ֆիզիկական մատչելիության օրենսդրությունը կարող եք գտնել այստեղ - https://dra.am/hy/news/ֆիզիկական-մատչելիության-օրենսդրությունը-հայաստանում-ռեսուրսներ

Տեսնել ավելին