Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆ ՄԱՐՏԻ 26-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆ ՄԱՐՏԻ 26-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

Սույն նախագծի անհրաժեշտությունը բխում է Եվրոպական պառլամենտի և խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի 2006/126/ԵՀ հրահանգով (այսուհետ` Հրահանգ) սահմանված կարգավորումներն ազգային օրենսդրությանը համապատասխանեցնելու պահանջից, իսկ Հրահանգով սահմանված է, որ լսողության խնդիրներ ունեցող անձանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն 2-րդ խմբի («C», «CE», «D», «DE», «T» կարգ և «C1», «D1», «C1E», «D1E» ենթակարգ) վարորդների համար` բժշկական եզրակացության հիման վրա:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2020 թվական մարտի 26-ի «Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում` պարտադիր), պարբերականությունը, իրականացման կարգը, տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 383-Ն գործող որոշման Հավելված N 2-ի 2-րդ ցանկի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դրույթը (ծանրալսության պատճառ հանդիսացած ականջի և պտկաձև ելունի հիվանդություններ այն պայմանով, որ տեխնիկական վերականգնողական սարքավորումների (լսողական սարք և խոսքի պրոցեսոր) օգտագործումը բարելավում է լսողությունը մինչև թույլատրելի սահմանը (շշուկով խոսակցությունը լսում է առնվազն 1.6մ հեռավորությունից կամ լսողության կորուստը լավ ականջում պակաս է կամ հավասար 40 dB` լսողական սարքով կամ առանց), սահմանափակում է հանդիսանում խուլ և խուլ ու համր անձանց կողմից տրանսպորտային միջոց շահագործելու համար:

Մյուս կողմից ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի Ձև» 3-ով խուլ և խուլ ու համր վարորդների կողմից վարվող տրանսպորտային միջոցի համար սահմանված է «Խուլ վարորդ» ճանաչման նշանը փակցնելու մասին պահանջ (խուլ կամ խուլ ու համր վարորդների կողմից վարվող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասում` գագաթը ներքև ուղղված երևակայական հավասարակողմ եռանկյան անկյուններում երեք սև փոքր շրջանների պատկերով դեղին շրջանի տեսքով (նշանի տրամագիծը` 160 մմ, փոքր շրջաններինը` 40 մմ):

3. Կարգավորման նպատակը և բնույթը. ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26 N 383 –Ն որոշման (այսուհետ` Որոշում) N2 Հավելվածի 2-րդ ցանկի 5-րդ կետի 1-ին ենթակետը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման նախագծի ընդունումով կվերականգնվի խուլ և խուլ ու համր անձանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

        Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

5․ Ակնկալվող արդյունքը

1-ին խմբի խուլ և խուլ ու համր վարորդների/վարորդների թեկնածուների վարորդական իրավունքի վկայական ստանալու իրավունքի վերականգնում` առանց նվազեցնելու ճանապարհային երթևեկության անվտանգության երաշխիքների մակարդակը, քանի որ Որոշման N2 Հավելվածի 3-րդ ցանկի 3-րդ կետի 15-րդ ենթակետով սահմանված է դրույթ` 2-րդ խմբի («C», «CE», «D», «DE», «T» կարգի և «C1», «D1», «C1E», «D1E» ենթակարգի) լսողության խնդիր ունեցող վարորդների/վարորդների թեկնածուների համար տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական սահմանափակում (երեք մետրից քիչ հեռավորությունից 1 կամ 2 ականջով խոսքի ընկալում, 1 մետր կամ պակաս հեռավորությունից շշուկային խոսքի ընկալման իջեցում` անկախ լսողության կոմպենսացիայի եղանակից):

6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

  ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի։

7. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

Նախագիծը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Մեր ազգային նպատակները» բաժնի 4-րդ կետով սահմանված քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության և երջանկության, ինչպես նաև հանրահռչակ մյուս իրավունքների ապահովման և պաշտպանթյան պահանջից:

  • Քննարկվել է

    13.07.2022 - 28.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2579

Տպել