Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 16.07.2022 07:54:42 Հակված ենք նախորդ ներկայացված դիրքորոշմանը, այլ կարծիք ներկայացնելը գտնում ենք ոչ նպատակահարմար քանի որ ամփոփումը չի արտացոլում ներկայացված առաջարկությունների վերլուծություն կամ չընդունելու վերաբերյալ իրական հիմնավորումներ։ Ընդհանուր առմամբ կարծում ենք, որ մշակվել է Օրենքի նախագիծը, որը ընդունվելու դեպքում չի աշխատի, ավելին այն շատ ավելի կխառնի ներկայումս գործող կարգավորումները, առաջացնելով քաոսային իրավիճակ։ Առաջարկը առարկայական չէ, հետևաբար չի ընդունվել
2 Լուսինե Հախվերդյան 19.07.2022 14:52:53 Ուղևորների փոխադրման փաստացի պահանջարկի բավարարումը ապահովելու նպատակով, գտնում ենք, որ չվացուցակներ սահմանելիս անհրաժեշտ է պարտադիր դարձնել հանրային քննարկումների անցկացումը: Չվացուցակները մշակվում են առկա ուղևորահոսքի ուսումնասիրության և երթուղու արդյունավետության հիման վրա։ Չվացուցակների մշակումը մասնագիտական գործունեություն է։ Միաժամանակ երթուղիների չվացուցակները կարող են վերանայվել և դրանցում փոփոխություններ կատարվել բնակչության դիմում-առաջարկների ուսումնասիրության հիման վրա։