Հիշել նախագիծը

ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՈՒ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՈՒ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

        Սույն Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետության կողմից կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և գործիքների (այսուհետ` բժշկական սարքավորումներ) ձեռքբերման ու բաշխման սկզբունքները և գործընթացը կանոնակարգելու նպատակով և ՀՀ վարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի N 859-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 22-րդ կետի պահանջով:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայում ՀՀ կառավարության 04/05/2017թ. N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ գլխով սահմանված կարգավորումները վերաբերվում են միայն պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար վերջիններիս կառավարումն իրականացնող լիազորված մարմինների կողմից իրենց իսկ բյուջեի և գնումների պլանի համաձայն իրականացվող գնումներին՝ բնութագրերի կազմումը, պայմանագրերի կառավարումը և վճարումների կատարումը թողնելով կազմակերպության իրավասությանը:

Իսկ ներկայացրած նախագծով ձեռքբերումն իրականացնում է Առողջապահության նախարարությունը ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի բյուջետային միջոցառումների շրջանակներում ցանկացած իրավակազմակերպական ձև ունեցող առողջապահական կազմակերպության համար, Առողջապահության նախարարության գնումների պլանի համաձայն, իրականացնելով թե գնման (այդ թվում` բնութագրերի կազմում, պայմանագրերի կառավարում և վճարումների կատարում) և թե բաշխման ընթացակարգերն ամբողջությամբ:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Առաջարկվող կարգավորումն այլընտրանքային ձևով փոխլրացնում է ՀՀ կառավարության 04/05/2017թ. N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ գլխով սահմանված կարգավորումները, տալով լրացուցիչ հնարավորություններ բարելավելու երկրի առողջապահության ոլորտի տեխնիկական հագեցվածությունը, ուստի ներկայացրած նախագիծը մշակվել է այդ օրենսդրական բացը լրացնելու նպատակով:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծի մշակմանը մասնակցել են Առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության աշխատակիցները:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունմամբ կիրականացվի պետության կողմից կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և գործիքների ձեռքբերման ու բաշխման կանոնակարգված գործընթաց:

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում փոփոխություններ չեն սպասվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, կետ 4.5, Հայաստանի Հանրապետության  վարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի         N 859-Ա որոշման Հավելվածի 22-րդ կետի պահանջով մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Բժշկական սարքավորումների և գործիքների կենտրոնացված կարգով ձեռքբերման ու բաշխման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

  • Քննարկվել է

    12.07.2022 - 27.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2655

Տպել