Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 178-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 66-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.05.2022թ. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-111-Ն օրենքով ՀՀ հարկային օրենսգրքի 179-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում և 7-րդ մասում կատարված փոփոխություններով՝ արտադրող-իրացնողների կողմից հաշվարկված բնապահպանական հարկի գումարներից ՀՀ մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված բնապահպանական հարկի գումարների հաշվանցման նպատակով հանվել է այդ գումարների մատակարարներին վճարված լինելու պահանջը։

Նշված փոփոխություններին համապատասխան նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 17.03.2018թ. N178-Ն և ՀՀ բնապահպանության նախարարի 19.03.2018թ. N66-Ն համատեղ հրամանի N1 հավելվածով հաստատված՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ձևի լրացման կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետում։

  • Քննարկվել է

    07.07.2022 - 22.07.2022

  • Տեսակ

    Համատեղ հրաման

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 384

Տպել