Հիշել նախագիծը

ՀՀ կառավարության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (735, 1442, 821, 1268, 1465, 200) և Սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով պետական սահմանի անցման կետերում այլ պետական մարմինների ժամանակավորապես տեղակայման կարգը, ժամկետները և առանձին դեպքերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 735-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի N 1465-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 24-ի N 200 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և Սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով պետական սահմանի անցման կետերում այլ պետական մարմինների ժամանակավորապես տեղակայման կարգը, ժամկետները և առանձին դեպքերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի ընդունման

 

1.Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022թ. մայիսի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունվել են «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (կոդ` Կ-217-28.03.2022,18.05.2022-ՏՀ-011/1), «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (կոդ` Կ-2171-28.03.2022,18.05.2022-ՏՀ-011/1), «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» (կոդ` Կ-2172-28.03.2022,18.05.2022-ՏՀ-011/1), «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (կոդ` Կ-2173-28.03.2022,18.05.2022-ՏՀ-011/1), «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» (կոդ` Կ-2174-28.03.2022-ՏՀ-011/1), «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (կոդ` Կ-2175-28.03.2022,18.05.2022-ՏՀ-011/1), «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (կոդ` Կ-2176-28.03.2022,18.05.2022-ՏՀ-011/1), «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (կոդ` Կ-2177-28.03.2022,18.05.2022-ՏՀ-011/1), «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (Կ-2178-28.03.2022,18.05.2022-ՏՀ-011/1) ՀՀ օրենքների նախագծերը: Նույն նախագծերի փաթեթում լրացվել է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Վերոնշյալ նախագծերի փաթեթով նախատեսված կանոնակարգումների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 735-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի N 1465-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 24-ի N 200 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և Սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով պետական սահմանի անցման կետերում այլ պետական մարմինների ժամանակավորապես տեղակայման կարգը, ժամկետները և առանձին դեպքերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը (այսուհետ՝ Նախագծեր):

  1. Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծերով մասնավորապես նախատեսվում են՝

Ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 735-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել:

Նախագծով ամրագրվում են սահմանային վերահսկողության եւ մաքսային հսկողության աշխատանքների՝ համատեղ կազմակերպմանն առնչվող առանձին հարցերի կանոնակարգումներ:

Բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել։ Նախագծով ամրագրվում են պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի տրամադրման, Հայաստանի Հանրապետությունից ելքի, Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթեվեկման, ինչպես նաեւ այն պետությունների քաղաքացիների, որոնց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, անձնագրերում հատուկ նշում կատարելու հետ կապված սույն օրենքով նախատեսված գործառույթների՝ ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացմանն առնչվող առանձին հարցերի կարգավորումներ:

Գ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել։

Նախագծով ամրագրվում են մաքսային մարմինների կողմից սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության օրենքով նախատեսված այլ գործառույթի իրականացմանն առնչվող առանձին հարցերի կանոնակարգումներ:

Դ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի N 1465-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարել։

Նախագծով կանոնակարգվում են պետական սահմանի անցման կետերում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների, ինչպես նաեւ անձնագրային ռեժիմի պահպանման բնագավառում օրենքով նախատեսված գործառույթների՝ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացման առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները:

Ե. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ կատարել:

Նախագծով կանոնակարգվում են պետական սահմանի անցման կետերում օրենքով նախատեսված դեպքում ազգային անվտանգության մարմինների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների, ինչպես նաեւ անձնագրային ռեժիմի պահպանման բնագավառում գործառույթների իրականացման առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները:

Զ. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 24-ի N 200 որոշումն ուժը կորցրած ճանաչել։

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 24-ի N 200 որոշմամբ հաստատվում է  Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում պետական լիազորված մարմինների գործառույթների իրականացման կարգը: Նույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում պետական լիազորված մարմինների գործառույթները:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում իրավասու մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման հանգամանքը և պետական սահմանի անցման կետերում իրավասու մարմինների սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության գործառույթների՝ վերոնշյալ օրենքների նախագծերի  փաթեթով կարգավորման հանգամանքը՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 24-ի N 200 որոշումը:

Է. Սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով պետական սահմանի անցման կետերում այլ պետական մարմինների ժամանակավորապես տեղակայման կարգը, ժամկետները և առանձին դեպքերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունում:

   Նախագծով ամրագրվում են սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով պետական սահմանի անցման կետերում այլ պետական մարմինների ժամանակավորապես տեղակայման կարգի, ժամկետների և նշված մարմիններին պետական սահմանում տեղակայելու առանձին դեպքերը սահմանելու հետ կապված կանոնակարգումներ։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 12-ի N 1902-Լ որոշման 1-ին հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Պետական եկամուտների կոմիտե» բաժնի 5-րդ՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան համակարգի կատարելագործում», ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի 2.2-րդ՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» կոնցեպտի ամբողջական ներդրում և կիրառում» կետերի կատարման շրջանակներում:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

 

  • Քննարկվել է

    06.07.2022 - 21.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2162

Տպել