Հիշել նախագիծը

ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿԻ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

   ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿԻ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Դավիթ Սահակի Ոսկանյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Դավիթ Սահակի Ոսկանյանը (ծնվ.՝ 01.01.1996թ., հաշվառման հասցեն՝ ք. Եղեգնաձոր, Ա. Իսահակյան փ. բն. 11) 2002-2010 թվականներին սովորել է Եղեգնաձորի N3 միջնական դպրոցում։ 2010-2013 թվականներին սովորել է Եղեգնաձորի ավագ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։ 2017 թվականին գերազանցությամբ ավարտել է բակալավրի կրթական ծրագիրը և ընդունվել ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի Թվային անալիզ և մաթեմատիկական մոդելավորում ամբիոնի մագիստրատուրա։ Մագիստրատուրան ավարտել է գերազանցության դիպլոմով, այնուհետև, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի 451-Ն որոշմամբ ստանալով տարկետում շարունակել է ուսումը նույն ամբիոնի ասպիրանտուրայում։ 16.12.2021թ․ ԵՊՀ-ում գործող Բարձրագույն որակավորման կոմիտեի 050 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հանրահաշվական կորերի և n-անկախ բազմությունների վերաբերյալ» թեմայով։ 10.02.2022թ․ ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից Դավիթ Ոսկանյանին շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Դավիթ Ոսկանյանը 2015 թվականից կատարել է գիտական, մասնագիտական և հետազոտական աշխատանքներ հանրային և մասնավոր սեկտորներում։ 2015թ․ մինչ օրս աշխատել և աշխատում է որպես «ծրագրային ապահովման ինժեներ» հետևյալ կազմակերպություններում․

- 2015-2017թթ. «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» ՍՊԸ,

- 2018-2019թթ․ «Դիջիթեյն» ՍՊԸ,

- 2019թ-ից մինչ այժմ «Ադոբ Դիվելոփմենթ ԱՐՄ» ՍՊԸ։

Դավիթ Ոսկանյանը 2022-23 ուսումնական տարվա սեպտեմբերի մեկից

 դասավանդելու է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, ինչպես նաև լինելու է ավարտական աշխատանքների գիտական ղեկավար։ Նա դասավանդել է նշված ֆակուլտետում նաև նախորդ երկու ուսումնական տարիներին։ Ներկա պահին Դավիթ Ոսկանյանը Հայաստանի Ամերիկյան համալսարանում աշխատում է որպես խորհրդատու ուսանողների հետ անցկացվող «Մաթեմատիկական անալիզի» ամառային դասընթացներում, որի շրջանակներում կատարում է նաև գործնական պարապմունքների դասախոսի պարտականություններ։ Դավիթ Ոսկանյանը երեք գիտական հոդվածների հեղինակ է։ Բոլոր երեք հոդվածները տպագրված են միջազգային հանդեսներում, իսկ դրանցից մեկը տպագրվել է նաև International Conference Constructive Theory of Functions, Sozopol, 2019 միջազգային կոնֆերանսի թեզիսում։

Ակնկալվող արդյունքը.

«Դավիթ Սահակի Ոսկանյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Տ. Պետրոսյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:  

«Դավիթ Սահակի Ոսկանյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Դավիթ Սահակի Ոսկանյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

 

  • Քննարկվել է

    30.06.2022 - 15.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2751

Տպել