Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186-Ն օրենքի (այuուհետ` oրենք) 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի՝

    1)  5-րդ, 6-րդ, 7-րդ, 7.1-ին և 8-րդ կետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ`

«

5) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2207 ծածկագրին դասվող էթիլային սպիրտի և 2208 ծածկագրերին (բացառությամբ սույն աղյուսակի 2-րդ, 3-րդ, 3.1-րդ և 4-րդ կետերում նշված գործունեության տեսակների) դասվող ապրանքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար

տարեկան բազային
տուրքի 15000-ապատիկի չափով

 

 

6) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 30 ծածկագրին դասվող վիսկիների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար

տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով

 

 

7) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 40 ծածկագրին դասվող ռոմի, 2208 70 ծածկագրին դասվող լիկյորների և 2208 90 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար

տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով

 

 

7.1) Խաղողի, պտղահատապտղային և մեղրի օղիների ու սպիրտային այլ թուրմերի (անիսոն, ապերատիվ, կոկտեյլ, ջին, բալզամ, ռաքիա և այլն) արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար

տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

 

8) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2204 ծածկագրին դասվող խաղողի գինիների, 2205 ծածկագրին դասվող վերմուտների և խաղողի այլ գինիների ու 2206 ծածկագրին դասվող պտղահատապտղային գինիների և խմորման ենթարկված այլ խմիչքների (օրինակ՝ խնձորի սիդր, պերրի կամ տանձի սիդր, մեղրաըմպելիք և այլն) արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար

տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով

».

 

    2) 2-րդ մասում «5.1-ին, 5.2-րդ » բառերը փոխարինել «5-րդ, 5.1-ին, 5.2-րդ, 6-րդ, 7-րդ, 7.1-ին, 8-րդ, 9-րդ» բառերով.

    3) 2.1-ին մասում՝

    ա. «և 1.1-ին» բառերը փոխարինել «, 1.1-ին և 2-րդ» բառերով.

    բ.  «ա.» կետի ամբողջ տեքստում «1.1-ին» բառից հետո լրացնել «, 2-րդ բառը»,

    գ. «բ.» կետից հետո լրացնել նոր գ. կետ հետևյալ խմբագրությամբ՝

    «գ. 2-րդ կետում նշված գործունեության տեսակի իրականացման իրավունք և լրացուցիչ ծանուցում է ներկայացրել միաժամանակ 1-ին կամ 1.1-ին կետերի գործունեության տեսակներով զբաղվելու համար, ապա վճարում է լրացուցիչ պետական տուրք` տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով, իսկ 1-ին կամ 1.1-ին կետերի գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը գործում է մինչև 2-րդ կետի գործունեության տեսակով զբաղվելու համար պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը:

     Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «է.» կետից հանել «, ինչպես նաև սույն օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին կետի 5.1-ին և 11.1-ին ենթակետերով սահմանված գործունեության իրավունք ձեռք բերելու համար վճարված պետական տուրքը» բառերը։

    Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ

 

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի (այuուհետ` Օրենք) 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի՝

     1) 1-ին, 2-րդ, 3-րդ, 3.1-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ`

 «

1.

  «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2207 ծածկագրին դասվող էթիլային սպիրտի և 2208 ծածկագրերին (բացառությամբ սույն աղյուսակի 2-րդ, 3-րդ, 3.1-րդ և 4-րդ կետերում նշված գործունեության տեսակների) դասվող ապրանքների արտադրություն

ԿՄ

Ա

Վ

 

 

2.

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 30 ծածկագրին դասվող վիսկիների արտադրություն

ԿՄ

-

Վ

 

 

3.

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 40 ծածկագրին դասվող ռոմի, 2208 70 ծածկագրին դասվող լիկյորների և 2208 90 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն

ԿՄ

-

Վ

 

 

3.1

   Խաղողի, պտղահատապտղային և մեղրի օղիների ու սպիրտային այլ թուրմերի (անիսոն, ապերատիվ, կոկտեյլ, ջին, բալզամ, ռաքիա և այլն) արտադրություն

ԿՄ

-

Վ

 

 

4.

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2204 ծածկագրին դասվող խաղողի գինիների, 2205 ծածկագրին դասվող վերմուտների և խաղողի այլ գինիների ու 2206 ծածկագրին դասվող պտղահատապտղային գինիների և խմորման ենթարկված այլ խմիչքների (օրինակ՝ խնձորի սիդր, պերրի կամ տանձի սիդր, մեղրաըմպելիք և այլն) արտադրություն

ԿՄ

Ա

Վ

».

    2) 5-րդ կետի 5-րդ սյունակում «-» նշանը փոխարինել «Վ» տառով։

    Հոդված 2. Անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքով սահմանված կարգով թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության՝ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձը մինչև տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող է զբաղվել գործունեության իրականացման իրավունք ձեռք բերած գործունեության տեսակներով, որից հետո Օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացնի սահմանված տեսակի գործունեության իրականացման ծանուցում։
  • Քննարկվել է

    29.06.2022 - 15.07.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2521

Տպել