Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, նախագծի ընդունման անհրաժեշտությունը

«Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածում սահմանված են համատարած հաշվառումներին վերաբերող դրույթներ, որի 8-րդ մասի համաձայն՝ համատարած հաշվառումների անցկացման ժամկետները, ծրագրերը (հարցաշարերը), փորձնական հաշվառումների անցկացման տարածքները, հանրապետական և մարզային հանձնաժողովների կազմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշմամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ նախագիծ) նախատեսվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման՝ հանրապետական հանձնաժողովի կազմում: Նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մոտ 2022թ. ապրիլի 8-ին կայացած՝ ՀՀ-ում 2022թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման հանրապետական հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի անդամների առաջարկությունները և ի կատարումն հանձնաժողովի նիստի N ՓՎ/31-2022 արձանագրային որոշմամբ սահմանված հանձնարարականների (օրակարգի 1-ին հարցի 2-րդ կետի 2) գ. ենթահարցի և օրակարգի 2-րդ հարցի 2-րդ կետի 3) բ. ենթահարցի), ինչպես նաև մարդահամարի անցկացման նպատակներով  պայմանավորված ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետին հանձնաժողովի կազմում ընդգրկելու անհրաժեշտությամբ: Հանձնաժողովի կազմում փոփոխություններ են կատարվել միայն ամփոփաթերթում նշված շահագրգիռ մարմինների մասով:

 

  1. Կարգավորման նպատակները և ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում կապահովվի «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան հերթական մարդահամարի նախապատրաստման և անցկացման գործառույթները, դրանց իրականացմանն առնչվող աշխատանքներին աջակցող պետական կառավարման համակարգի մարմինների հետ կազմակերպական և մեթոդաբանական բնույթի աշխատանքների կարգավորումը, ինչպես նաև մարդահամարի ծրագրին համապատասխան վիճակագրական տվյալների հավաքումն ու փորձարկումն ըստ սահմանված ժամկետների: Արդյունքում, 2022թ. մարդահամարի ծրագրին համապատասխան կստացվի երկրի մշտական և առկա բնակչության թվաքանակների ու նրանց սոցիալ-ժողովրդագրական բնութագրերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ՝ ապահովելով հաջորդ տասնամյակի համար բնակչության թվաքանակի հաշվարկի հիմքը:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

          «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտոնական վիճակագրության իրագործման հիմքը վիճակագրական ծրագրերն են՝ հնգամյա և տարեկան վիճակագրական ծրագրերը, որոնք մշակվում են որպես արդյունավետ ռազմավարական և օպերատիվ կառավարման ու համակարգման առանցքային գործիքներ՝ ողջ ազգային վիճակագրական համակարգի համար: Օրենքի 15-րդ հոդվածում սահմանաված է, որ հնգամյա վիճակագրական ծրագիրը մշակվում է ազգային վիճակագրական համակարգի համար և սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության ռազմավարական զարգացման ուղղությունները օգտագործողների ընթացիկ և զարգացող կարիքները բավարարելու նպատակով: ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 61-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների վիճակագրական ծրագիրը (Հնգամյա ծրագիրը), որի 18-րդ կետի 6-րդ ենթակետում որպես նախատեսվող միջոցառում սահմանված է «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքով նախատեսված հերթական մարդահամարի (2020 թվական) երկրի նպատակներին, ժամանակի պահանջներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի հանձնարարականներին համահունչ ծրագրավորելու և դրա կազմակերպական գործառույթների նախապատրաստմանն ուղղված աշխատանքների իրականացումը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի (վարչական ռեգիստրի) տվյալների հիման վրա մարդահամար անցկացնելու հնարավորությունների ուսումնասիրումը:  

  1. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական և համայնքի բյուջեների եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
  2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված մարմինները

          Նախագիծը մշակվել է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից:

  • Քննարկվել է

    28.06.2022 - 13.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տնտեսական, Հանրային կառավարում

  • Նախարարություն

    ՀՀ վիճակագրական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3070

Տպել