Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2013 թվականի ապրիլի 15-ի N 8-Ն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի 2013 թվականի ապրիլի 4-ի 13-ի N 273-Ն համատեղ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» համատեղ հրամանի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2013 թվականի ապրիլի 15-ի N 8-Ն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի 2013 թվականի ապրիլի 4-ի թիվ 273-Ն համատեղ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» համատեղ հրամանի ընդունման

 

   «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 08.12.2021թ. ընդունված օրենքն ուժի մեջ է մտել 25.06.2022թ.: Նշվածով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 23.06.2022թ. թիվ 933-Ն որոշմամբ համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 23.11.2007թ. թիվ 1390-Ն որոշման մեջ, որում ներառվել է նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու փաստը հավաստող տեղեկանքի ձևը:

   Վերոգրյալից ելնելով՝ վերացել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2013 թվականի ապրիլի 15-ի N 8-Ն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի 2013 թվականի ապրիլի 4-ի թիվ 273-Ն համատեղ հրամանի անհրաժեշտությունը:

  • Քննարկվել է

    28.06.2022 - 13.07.2022

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 719

Տպել