Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի ապրիլի 4-ի թիվ 02/16.11/6139-2022 հանձնարարականի առաջին կետով հանձնարարվել էր պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների, հաշվի առնելով ՀՀ ֆինանսների նախարարաության առաջարկությունները, յուրաքանչյուրն իր մասով քննարկել և ապահովել ՀՀ կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 1536-Ն որոշման հիման վրա ընդունված այլ որոշումներում համապատասխան փոփոխությունների իրականացումը (իրավական ակտի նախագծի մշակումը) և փաթեթի (նախագիծ, հիմնավորում)  ներկայացումը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (այսուհետ՝ Նախարարություն):

    Հանձնարարականի երկրորդ կետով հանձնարարվել էր՝ առաջնորդվելով ՀՀ վարչապետի 02.11.2021 թվականի թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականով՝ վերջինիս շրջանակներում մշակել և օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքի նախագիծ՝ վերոգրյալ ենթաօրենսդրական ակտերի լիազորող նորմերի սահմանման վերաբերյալ:

    Ներկայացված նախագծերի և առաջարկությունների ուսումնասիրության արդյունքում, այդ թվում, հաշվի առնելով վերոնշյալ հանձնարարականի 2-րդ կետը (ենթաօրենսդրական ակտերի լիազորող նորմերի սահմանման վերաբերյալ) պարզվել է, որ վերոնշյալ իրավական ակտերը և դրանց ընդունման համար հիմք հանդիսացող ՀՀ կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի և դեկտեմբերի 30-ի համապատասխանաբար թիվ 1536-Ն և 1956-Ն ենթաօրենսդրական ակտերն ունեն համապատասխան իրավական հիմքի խնդիր (մասնավորապես բացակայում է կարգավորող օրենքներում համապատասխան լիազորող նորմերը):

Վերոնշյալ հանձնարարականին հաջորդել են ՀՀ վարչապետի  2022 թվականի մայիսի 20-ի թիվ 02/16.11/15851-2022 և հունիսի 10-ի թիվ 02/16.11/18503-2022 հանձնարարականները, որոնց հիման վրա ՀՀ արդարադատության և ֆինանսների նախարարարությունների հետ համատեղ քննարկվել և համաձայնեցվել են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լիազորող նորմ սահմանելու անհրաժեշտության, դրա իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանությանը վերաբերող հարցեր:

    Հետևաբար, ելնելով իրավական որոշակիության սկզբունքի պահպանման պահանջներից, մշակվել է Օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ, որով ՀՀ կառավարությանն իրավասություն է տրվում սահմանելու Օրենքով նախատեսված առանձին ծախսային ուղղություններով նորմաները:

  1. Առաջարկվող կագավորումների բնույթը

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է համապատասխան լրացում կատարել Օրենքում՝ ՀՀ կառավարությանն իրավասություն տալով ընդունելու Օրենքով նախատեսված առանձին ծախսային ուղղություններով նորմաներ սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտեր:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:     

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթի ընդունմամբ իրավական հիմքեր կստեղծվեն արդեն իսկ գործող Կառավարության որոշումների նախաբանում համապատասխան լիազորող նորմերի ամրագրման, ինչպես նաև առանձին ծախսային ուղղություններով նորմաներ սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտերի ընդունման:

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։     

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի փաթեթի մշակումը  չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:

 

  • Քննարկվել է

    28.06.2022 - 13.07.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2634

Տպել