Հիշել նախագիծը

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անըհդհատականությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով:

  • Քննարկվել է

    24.06.2022 - 10.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1950

Տպել

Առաջարկներ`

Արթուր Արզականյան

28.06.2022

Այս նախագծի 5-րդ կետը(զինվորական կոմիսարիատ տեղեկանք ներկայացնելու կարգն ու ժամկետը) գործնականում կիրառելի չէ ու պարզապես սահմանափակում է նախագծի իրականալիության հնարավորությունը։ Նախ եթե դիտարկենք կարգի տեսանկյունից, ապա խելամիտ հերթականության պահպանման մոտեցման պարագայում անձը պետք է սպասի մինչ սույն նախագիծը վերջնականապես հաստատվի՝ դառնա կառավարության որոշում, ինչը միանշանակ կլինի ոչ շուտ քան 15․07․2022թ․, ու դրանից հետո արդեն անցնի մյուս քայլերի կիրառմանը, որովհետև իրավական և տրամաբանական տեսանկյունից սույն նախագծի վերջնական հաստատումն է նշանակում, որ քաղաքացին իրավունք ունի օգտվելու ՀՀ օրենսդրությամբ ընձեռնվող արտոնությունից և բնականաբար կառավարության որոշմամբ պահանջվող մյուս գործողությունների համար քայլեր պետք է ձեռնարկել այդ որոշման կայացումից/հաստատումից հետո։ Քանզի նաև սույն նախագծի վերջնական հաստատումից հետո է դրանում նշված բոլոր դրույթները՝ այդ թվում նաև 5-րդ կետի պահանջը, ստանում ուժ և ենթակա պարտադիր կատարման։ Ու ինչ ենք ունենում այս դեպքում․ ենթադրվում է դրանից հետո՝ այսինքն լավագույն դեպքում ընդամենը մեկ շաբաթվա կամ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, քաղաքացին պետք է հասցնի արտասահմանյան բուհում անցնի բոլոր տեսակի ադմինիստրատիվ գրանցումները, վերջնականորեն հրամանագրվի տվյալ բուհում որպես ուսանող և այդ փաստը հաստատող տեղեկանքը ներկայացնի զինվորական կոմիսարիատ ? ։ Վստահեցնում եմ, որ եթե նույնիսկ խոսքը գնար հայկական բուհի մասին, ապա միևնույն է չէր հասցնի, էլ չենք խոսում արտասահմանյան բուհերի և բոլորին հայտնի նրանց ադմինիստրատիվ բյուրոկրատիայի մասին, այս շրջանում մեծաքանակ դիմորդների, հերթերի ու այլնի մասին։ Առավել ևս չենք խոսում այն մասին, որ որոշ բուհեր պահանջում են գրանցման ժամանակ գրանցվողի պարտադիր ներկայություն։ Խնդրի էությունը կարելի առավել դետալացնել, բայց արդեն իսկ վերոգրյալը հաշվի առնելով, կառաջարկեմ վերանայել նշված վերջնաժամկետը՝ 25․07․2022թ․-ը, որովհետև իրոք սա պրակտիկորեն որևէ կերպ չգործող ժամանակացույց է։

Գագիկ Երիցյան

28.06.2022

Որպես տվյալ բուհի ուսանող հրամանագրված լինելու մասին զինկոմիսարիատ համապատասխան տեղեկանքը ներկայացնելու ժամկետի վերաբերյալ նախորդ առաջարկիս ի հավելում, կառաջարկեմ վերջնաժամկետի մասը որոշման նախագծի մեջ վերաձևակերպել մոտավոր նույն կոնտեքստում, ինչ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 11 և 12 կետերում է նշված, իհարկե ձևափոխելով/ հարմարեցնելով քննարկվող դեպքին․ 11. Ստացած տարկետման ժամկետի ընթացքում յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 30-ը քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում են ներկայացնում համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքները` հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ: 12. Տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու, ինչպես նաև սույն կարգի 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումից հետո քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով:

Նանե Խաչատրյան

28.06.2022

Առաջարկս վերաբերվում է բուհի ուսանող լինելու մասին տեղեկանքը զինվորական կոմիսարիատ ներկայացնելու վերջնաժամկետին։ Շատ համալսարաններ պահանջում են դիմորդի անձամբ ներկայությունը արդեն որպես ուսանող գրանցվելու(հրամանագրվելու) համար։ Ինչը նշանակում է, որ սույն նախագծի տվյալ կետը ապահովելու համար երիտասարդը պետք է մեկնի տվյալ երկիր՝ բուհում գրանցումն անցնելու և դա հավաստող փաստաթղթերը ստանալու համար։ Բայց այստեղ առաջանում է լուրջ խնդիր՝ սույն նախագծում ընդգրկված շատ երիտասարդների 18 տարին արդեն լրացել է, ինչը նշանակում է որ նրանք առանց տարկետում ստանալու չեն կարող վավեր անձնագիր ունենալ արտասահման մեկնելու և բուհում գրանցումն անցնելու համար։ Սա տրվող արտոնության և գործնականում դրա կիրառման անհնարինության մասին է խոսում։ Բայց եթե նույնիսկ դա էլ չդիտարկենք՝ պատկերացնենք երիտասարդի 18 տարին աշունն է լրանալու և հիմա նա դեռ կարող է մեկնել, ապա ստացվում է երիտասարդը պետք է մինչև հուլիսի կես մեկնի արտասահման անցի բոլոր անհրաժեշտ պրոցեդուրաները, գրանցվի և ներկայացնի պահանջվող տեղեկանքը ու դրանից հետո ինչ է անելու` վերադառնա հայրենիք, որ սեպտեմբերին կրկին մեկնի դասերի, թե 1․5 ամիս հենց այնպես մնա արտասահմանում ?։ Իրականում այստեղ ոչ միայն տարատեսակ շահերի բախման պահ կա, այլ գործնականում մեծ խնդիրների առաջացման իրողություն՝ էլ չենք խոսում ռեալ անհնարինության մասին(առաջին մասում նշածս դեպքերի համար), ուստի առաջարկում եմ զինվորական կոմիսարիատ համապատասխան տեղեկանքը ներկայացնելու վերջնաժամկետը փոփոխել ավելի ուշ ժամկետով՝ գոնե սեպտեմբերի առաջին կես։ Կարելի է նույնիսկ հաջորդ կուրս տեղափոխվելու մասին անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ժամկետի մաիսն N451 որոշման 11-րդ կետով սահմանված ժամկետը սահմանել՝ ըստ դրա տարկետման ընթացքում ուսանողի հաջորդ կուրս տեղափոխվելու մասին տեղեկանքը զինվորական կոմիսարիատ պարտադիր է ներկայացնել ոչ ուշ քան մինչև սեպտեմբերի 30-ը, այս դեպքում ևս կարելի է այդ մոտեցումը ցուցաբերել։

Տեսնել ավելին