Հիշել նախագիծը

ԲԻԼԼԻ ԺԱՆ-ԼՈՒԻԻ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԲԻԼԼԻ ԺԱՆ-ԼՈՒԻԻ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Բիլլի Ժան-Լուիի Մինասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Բիլլի Ժան-Լուիի Մինասյանը (ծնվ.՝ 22.03.1996 թ., հաշվառման հասցեն՝  ք. Երևան, Վաղարշյան 21/1, 25) 2013 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» բաժինը: 2017 թվականին ավարտելով բակալավրը ուսումը շարունակել եմ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում «ԳԲՀ ռադիոֆիզիկա» մասնագիտացմամբ: 2019 թվականին ավարտելով մագիստրատուրան ընդունվել է նույն ֆակուլտետի ասպիրանտուրա։ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 հուլիսի 2019 թվականի N 912-Ա որոշմամբ Բիլլի Ժան-Լուիի Մանուկյանին տրվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան քաղաքացու 26 տարին լրանալու օրը:

2022 թվականի մայիսի 7-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը Երևանի պետական համալսարանի 049 մասնագիտական խորհրդում։ 2022 թվականի հունիսի 2-ին ՀՀ ԲՈԿ-ի կողմից ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Բ. Մանուկյանը 2015 թվականի մարտ ամսից մինչև 2017 թվականի օգոստոս ամիսը աշխատել է «Technology & Science Dynamics» ընկերությունում որպես ճարտարագետ: 2017 թվականի օգոստոս ամսից մինչ այժմ աշխատում է «ԵԻԱ Ինժեներինգ» ընկերությունում որպես ճարտարագետ: 2017, 2018 և 2019 թվականներին մասնակցել է ամենամյա տեխնոլոգիական «ԴիջիԹեք» էքսպոին։ 2018 թվականի նոյեմբերի 29-ին գործուղվել է Մոսկվա և մասնակցել եմ «NIDays 2018» կոնֆերանսին: 2019 թվականի փետրվարի 24-ին գործուղվել է Թբիլիսի և մասնակցել միջազգային կրթական Էքսպոին: 2019 թվականի սեպտեմբերի 29-ին գործուղվել է Ղրիմ և մասնակցել <<Միկրոէլեկտրոնիկա 2019>> միջազգային ֆորումին: 2020 թվականի փետրվար ամսին գործուղվել է Գերմանիա՝ Մյունխենի տեխնիկական համալսարան, իսկ 2022 թվականի հունվար ամսին գործուղվել է Գերմանիա՝ Բրաունշվայգի տեխնիկական համալսարան՝ նոր սերնդի 5G ցանցերի «Massive MIMO» համակարգերի շահագործման հանձնման համար։ 2021 թվականից Բ. Մանուկյանը դասավանդում է Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում։ 2022 թվականի փետրվարի 16-ից աշխատում է Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ԳՀ կենտրոնի ֆիզիկատեխնիկական հետազոտությունների լաբորատորիայում որպես կրտսեր գիտաշխատող։

Ակնկալվող արդյունքը.

«Բիլլի Ժան-Լուիի Մինասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Բ. Մանուկյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:  

«Բիլլի Ժան-Լուիի Մինասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Բիլլի Ժան-Լուիի Մինասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

 

 

                                                 

  • Քննարկվել է

    23.06.2022 - 09.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2561

Տպել