Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1051-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2022թ. _____ ____-ի N_______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 1051-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն`
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի «Կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրվելու կարգը սահմանելու մասին» N 1051-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 5-րդ կետում, 9-րդ կետի 1-ին ենթակետում, 20-րդ կետում «գործով» բառը փոխարինել «վարույթով» բառով,
2) 18-րդ և 19-րդ կետերից հանել «գործի» բառը,
3) 19-րդ կետից հանել «քրեական գործերով» բառերը,
4) 20-րդ կետում «գործի քննությամբ» բառերը փոխարինել «վարույթի ընթացքում» բառերով,
5) Ձև N 1-ում և Ձև N 2-ում «գործի (նյութերի)» բառերը փոխարինել «վարույթի» բառով,
6) Ձև N 2-ից հանել «կասկածյալ,» բառը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
ք. Երևան « »____2022թ.
-
Քննարկվել է
17.06.2022 - 02.07.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քրեական դատավարություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 3521
Տպել