Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 285-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին

         ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

                Համաձայն «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենի 29-րդ հոդվածի` ՀՀ-ում ապաստան հայցող անձանց ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության կողմից տրամադրվում է ապաստան հայցողի անձը հաստատող վկայական, որը հաստատում է ապաստան հայցողի օրինական բնակության փաստը Հայաստանի Հանրապետությունում: 

         Ապաստան հայցողի անձը հաստատող վկայականի ձևը հաստատվել է ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի թիվ 285-Ն որոշման N 1 հավելվածով: Վկայականը 108 x 118 մմ չափսի ստվարաթղթյա փաստաթուղթ է: Ստացված վկայականները ապաստան հայցողների մեծամասնության կողմից ծալվում են` գրպանում տեղավորելու համար, ինչի հետևանքով ժամկետից շուտ գործածության համար դառնում են ոչ պիտանի: Ժամանակակից տեխնիկայի պայմաններում անգամ վկայականները լրացվում են ձեռքով, ինչպես նաև զուրկ են նույնիսկ նվազագույն պաշտպանությունից (չունեն որևէ պաշտպանիչ շերտ):

         Ծառայությունը նպատակահարմար է գտնում ապաստան հայցողի անձը հաստատող վկայականի թողարկումը մեքենայական եղանակով: Այդ կապակցությամբ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն միգրացիայի և սահմանների կառավարմանը» ծրագրի շրջանակներում Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը (ICMPD) ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայությանը տրամադրել է համապատասխան տպիչ սարք: Կենտրոնը պատրաստակամություն է հայտնել նաև ծառայությանը տրամադրելու 2.000 օրինակ պլաստիկ քարտ (որը կբավականացնի 3 տարի), ինչպես նաև սարքի շահագործման համար անհրաժեշտ ժապավեններ և այլ պարագաներ:

         ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 23-ի նիստի թիվ 2 արձանա-գրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության 54-րդ կետի 3-րդ ենթակետի «գ.» պարբերությամբ նախատեսված է «ապաստան հայցողի վկայականը մեքենայական եղանակով տպագրելու հնարավորությունների քննարկում և առաջարկությունների ներկայացում»-ը: Որոշման ընդունմամբ կապահովվի ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի նիստի N 37 արձանագրային որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի 2-րդ կետի 3-րդ ենթակետի «գ.» պարբերությամբ նախատեսված միջոցառումների կատարումը:

         Ելնելով վերոգրյալից մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավա-րության 2010 թվականի մարտի 25-ի N թիվ 285-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է ապաստան հայցողներին տրվող վկայականի ձևը փոխել և վկայականի տրման կարգում կատարել համապատասխան փոփոխություններ:  

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

        

         Ապաստան հայցողներին տրամադրել մեքենայական եղանակով տպագրված, անհրաժեշտ պաշտպանություն ունեցող վկայականներ: 

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N թիվ 285-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ լրացում կատարելու եղանակով սահմանել, որ ՀՀ-ում ապաստան հայցող անձանց տրվող վկայականը պաշտպանիչ շերտ ունեցող պլաստիկ քարտ է: 

        

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Որոշման ընդունման դեպքում ՀՀ-ում ապաստան հայցողներին կտրվի գործածության համար հարմարավետ,  պաշտպանիչ շերտ ունեցող պլաստիկ քարտե վկայական:   

 

 

 

  • Քննարկվել է

    03.10.2017 - 19.10.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 857

Տպել