Հիշել նախագիծը

ԷՐԻԿ ԳԵՎՈՐԳԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

   ԷՐԻԿ ԳԵՎՈՐԳԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Էրիկ Գևորգի Վարդանյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Էրիկ Գևորգի Վարդանյանին (ծնվ.՝ 16.11.1995 թ., հաշվառման հասցեն՝  քաղ. Երևան, Տիչինայի 2-րդ նրբ., տուն 2) 2013 թվականին անվճար հիմունքներով ընդունվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (այնժամ՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան), Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետի «Շենքերի նախագծում» բաժինը։ 2017 թվականին բակալավրիատի ավարտական կուրսում համահեղինակել է առաջին գիտական հոդվածը, որը տպագրվել է Հայաստանի Շինարարների Միության տեղեկագրում։ 2017 թվականի դեկտեմբերին 15-ին մասնակցել է Եվրասիա միջազգային համալսարանի կողմից կազմակերպված ուսանողական գիտաժողովին։

2017 թվականին գերազանց պաշտպանելով դիպլոմային աշխատանքը ավարտել է բակալավրիատը և անվճար հիմունքներով ընդունվել նույն մասնագիտության մագիստրատուրա։ Մագիստրատուրայի տարիներին մասնակցել է համալսարանական միջազգային աշխատարանների՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Հայաստանում։ Կրթական ակտիվ գործունեությանը զուգահեռ մագիստրատուրայի տարիներին տպագրել է 2 (երկու) գիտական հոդված ՝ տեղական գիտական ամսագրերում և 1 (մեկ) հոդվածով մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում անցկացվող “BIM in Architecture and Constuction” միջազգային գիտաժողովին, հանդես եկել ելույթով։

2018 թվականին մասնակցել է մի շարք մասնագիտական դասընթացների, վերապատրաստումների, այդ թվում ՃՇՀԱՀ-ում անցկացվող «Շինարարական նախագծերի կառավարում» դասընթացին և ստացել որակավորման սերտիֆիկատ։

2019 թվականից առ այսօր ներգրավված է հայ-գերմանական «Հայկական մշակութային ժառանգության բնական քարերի քայքայման, վնասի գնահատման, քարի հատկությունների պրակտիկ ամրակայման և պահպանման գիտական և պրակտիկ հետազոտություն»  ծրագրում, որի ընթացքում մասնակցել է ամառային դպրոցների, ինչպես նաև իրականացրել է դաշտային հետազոտություններ, լաբորատոր փորձարկումներ Հայաստանի այնպիսի պատմական հուշարձաններում ինչպիսիք են Զվարթնոցի տաճարը և Գեղարդի վանական համալիրը։

2019 թվականին գերազանցությամբ ավարտելով մագիստրատուրան, որպես նշանակալի նվաճումներ ունեցող ուսանող, ստացել է տարկետում և անվճար հիմունքներով ընդունվել է ասպիրանտուրա ՃՇՀԱՀ-ում՝ ԺԸ 00.01 «Ճարտարապետություն» մասնագիտությամբ։ Ասպիրանտուրայի ուսուցման տարիներին ակտիվորեն ներգրավված է եղել ինչպես գիտական այնպես էլ կրթական և պրակտիկ ծրագրերում։

2019 սեպտեմբերի 23-ից մինչև 2019 դեկտեմբերի 31-ը աշխատել է «Ակադեմիկոս Ալ. Թամանյանի անվան քաղաքաշինության, ճարտարապետության և շինարարության պրոբլեմային լաբորատորիայի» «Ճարտարապետություն» ենթաբաժնում որպես կրտսեր գիտաշխատող։ Իսկ 2020 թ. փետրվարի 01-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 20-ը աշխատել է նույն լաբորատորիայի «Պահպանում և զարգացում» ծրագրում որպես լաբորանտ։

2021 թվականին մասնակցել է միջազգային գիտաժողովների որոնցից են  “3rd International Conference on Reconstruction and Restoration of Architectural Heritage (RRAH 2021)”-ը, և «12th International Conference on Contemporary Problems of Architecture and Construction»-ը։

2020 թվականից առ այսօր աշխատում է «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական ՀԿ-ում, որպես շինարարության գծով փոխտնօրեն, որտեղ ղեկավարում է կազմակերպության նոր կենտրոնների նախագծման և կառուցման աշխատանքները։ Դրանց շրջանակում համադրում է կայուն ճարտարապետության վերաբերյալ տեսական ուսումնասիրությունները գործնական կիրառման հնարավորությունների հետ։

Ընդհանուր առմամբ 2017-2021 թվականներին տպագրել է ընդհանուր առմամբ 9 գիտական հոդվածներ, այդ թվում Scopus վարկանիշավորման աղյուսակում ընդգրկված՝ «Architecture and Engineering» գիտական պարբերականում։

2022 թվականի փետրվարի 10-ին ստացել է ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։

2022  թվականի ապրիլից մինչ օրս աշխատում է «Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան» հիմնադրամի «Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնում որպես ասիստենտ։ Իրականացնում է դասախոսություններ, գործնական և լաբորատոր պարապմունքներ, ուսանողների կանոնավոր խորհրդատվություններ, մասնակցում է ամբիոնում ուսումնական ստորաբաժանման ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքներին:

Ակնկալվող արդյունքը.

«Էրիկ Գևորգի Վարդանյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Է. Վարդանյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:  

«Էրիկ Գևորգի Վարդանյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Էրիկ Գևորգի Վարդանյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

 

 

                                                 

 

 

  • Քննարկվել է

    13.06.2022 - 29.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2633

Տպել