Հիշել նախագիծը
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Օֆելյա Սարդարյան 26.06.2022 17:34:12 | Ուսուցչի նվազագույն դրույքաչափ սահմանել ոչ պակաս,քան 150 000դրամը: | Շնորհակալություն առաջարկության համար։ Ներկայումս գործում են ուսուցչի աշխատավարձի բարձրացման այլ մեխանիզներ։ | |||
| 2 | Օֆելյա Սարդարյան 26.06.2022 17:40:02 | Բազմահամակազմ դասարանների նոր ֆինանսավորումը իրականացնել առավել շուտ,քան 2026թվականը,քանի որ շատ դժվար է աշխատել միաժամանակ երկու դասարանում ուժերի գերագույն լարումով,բայց վճարվել մեկ դասարանի համար:Ցավալի է,բայց իրողությունն այն է,որ նմանատիպ խնդիրների լուծումը հետաձգելը հանգեցնում է ուսուցիչների թվի նվազման: | Շնորհակալություն առաջարկության համար։ Բարձրացված հարցը նախատեսվում է կանոնակարգել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում քննարկման ներկայացված մեկ այլ նախագծով։ Կքննարկվի այս նախագծում այն աներառելու հնարավորությունը։ | |||
| 3 | Լուսինե Դավթյան 26.06.2022 20:05:40 | Կարող եք մանրամասնել ինչ է լինելու դպրոցում արդեն եղած բազմամասնագիտական խմբի հետ, և ինչ է նշանակում հատուկ մանկավարժ, լոգոպեդ և ..., - հատուկ դպրոցների դեպքում ըստ ուղղվածության և կարիքի ՝համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլատվության պարագայում նշումը | Շնորհակալություն հարցի համար։ ,,Համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլատվության պարագայում,, ձևակերպումը նշանակում է, որ այդ հաստիքների հարցը պետք է լինի հիմնավոր և քննարկվի լիազոր մարմնի կողմից։ |