Հիշել նախագիծը

««ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

««ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ վիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ավտոկայանատեղերի կազմակերպման ոլորտի բարելավման ուղղությամբ իրականացվող փոփոխություններով, որոնք կապահովեն տարբերակված գույնի գետնանշումների իրականացումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձնացված համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակման համար, համայնքային վճարովի ավտոկայանատեղիներում կայանելու համար տեղական վճարի վճարման դրույքաչափերն ըստ գոտիականության սահմանելու համար, ծառայողական ավտոկայանատեղիների կազմակերպման առնչությամբ տեղական վճարի վճարման դրույքաչափերն ըստ գոտիականության սահմանելու համար:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի ներկայիս կարգավորումների համաձայն՝ համայնքային վճարովի ավտոկայանատեղերը, որպես տարբերակիչ միջոց և պարտադիր տարր, առանձնացվում են կարմիր գույնի գետնանշումներով, որոնցում թեև առկա են առանձին հատվածներ նախատեսված միայն հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար, սակայն գործնականում գույնի միատոնության պատճառով չեն տարբերակվում այլ վարորդների կողմից, ինչն էական խոչնդոտ է հանդիսանում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման խնդրի լուծման համար:

Հարկ է արձանագրել նաև, որ ներկայումս կիրառվում է ընդհանուր մոտեցում վճարման դրույքաչափերի վերաբերյալ, և համայնքային վճարովի ավտոկայանատեղերն առանձնացված չեն ըստ գոտիականության: Ըստ գոտիականության առանձնացված չեն նաև ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման համար կիրառվող դրույքաչափերը:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Օրենսդրական փոփոխությունների իրականացման գործընթացում անհրաժեշտ կլինի իրականացնել համայնքային վճարովի ավոտակայանատեղիների տարբերակիչ գետնանշումների գույնի և ձևի առնչությամբ բազմակի օրենսդրական փոփոխություններ, ինչն էապես կավելացնի թե՛ օրենսդիր մարմնի ծանրաբեռնվածությունը, թե՛ կերկարաձգի ակնկալվող արդյունքին հասնելու օրենսդրական ճանապարհը, որը կխանգարի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջացող հնարավոր խնդիրներին արագ արձագանքելու հնարավորությանը:

Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ է գետնանշումների գույնի և ձևի վերաբերյալ իրավակարգավորումներն օրենքով սահմանված լինելու մակարդակից տեղափոխել ենթաօրենսդրական ակտով սահմանված լինելու մակարդակի:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի ընդունման արդյունքում կհեշտացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակիչ գետնանշումների գույնի և ձևի վերաբերյալ փոփոխությունների իրականցման գործընթացը, կբարձրացվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջացող խնդիրների արագ արձագանքման հնարավորությունը, ինչի արդյունքում հնարավորինս դյուրին տարբերակով կսահմանվեն առանձնացված հատվածներ համայնքային վճարովի ավտոակայանատեղիներում հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև հնարավոր կլինի իրականացնել տարբերակված դրույքաչափերի սահմանումն ըստ գոտիականության՝ ընդհանուր ավտոկայանատեղիների և ծառայողական ավտոկայանատեղիների կազմակերպման առնչությամբ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք. Օրենքի նա­­խագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից։

6 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսված։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը որևէ ռազմավարական փաստաթղթի հետ կապ չունի։

  • Քննարկվել է

    10.06.2022 - 01.07.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2339

Տպել