Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1․1 մասով սահմանված պահանջով, համաձայն որի՝ ստուգում իրականացնելու համար անհրաժեշտ ստուգաթերթերը հաստատում է ՀՀ կառավարությունը։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) վերահսկողություն է իրականացնում ՀՀ տարածքում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության նկատմամբ։

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. ՀՀ վարչապետի՝ 2018 թվականի հունիսի 11-ի N 730-Լ որոշմամբ հաստատվել է Տեսչական մարմնի կանոնադրությունը, համաձայն որի՝ Տեսչական մարմինը վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման, տիեզերական գործունեության բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

    2021 թվականին ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքներով սահմանվել են նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են ավտոտրանսպորտային միջոցներում օգտագործվող գազաբալոնային սարքավորումների տեղադրմանը, գազաբալոնների պարբերական վկայագրմանը և լցավորմանը: Մասնավորապես սահմանվել է, որ շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման, գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրումն սահմանվել է որպես լիցենզավորման ենթակա գործունեություն:

    2021 թվականի դեկտեմբեր ամսին ընդունվել են վերոգրյալ օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերը, մասնավորապես՝ ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և պարբերականությունը հաստատող, ինչպես այդ գործունեության իրականացման լիցենզավորման կարգը հաստատող ՀՀ կառավարության որոշումները: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է Տեսչական մարմնի ստուգաթերթերը հաստատող ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշումը լրացնել՝ հաստատելով սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության ստուգման վերաբերյալ նոր ստուգաթերթ:

3 Կարգավորման նպատակը. Նախագծով նախատեսվում է հաստատել Տեսչական մարմնի կողմից սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության ստուգման 1 ստուգաթերթ։ Արդյունքում Տեսչական մարմինը կունենա հնարավորություն իրականացնել պատշաճ վերահսկողություն ՀՀ տարածքում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության նկատմամբ:

Ստուգաթերթի հարցերը վերաբերում են՝

1․ լիցենզիայի պայմաններին,

2․ անհրաժեշտ սարքավորումների առկայությանը,

3․կազմակերպությունների արտադրական բազաներին ներկայացվող պահանջներին,

4․ էլեկտրոնային շտեմարանի տվյալների մուտքագրմանը։ 

4 Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում Տեսչական մարմինը հնարավորություն կունենա իրականացնել վերահսկողություն ՀՀ տարածքում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության նկատմամբ:

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք. Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից համատեղ:

6 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին. Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

7 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

  • Քննարկվել է

    10.06.2022 - 27.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2590

Տպել