Հիշել նախագիծը

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՋԱՐԴՄԱՆ, ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

 

1.

Անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 634 որոշման 2-րդ մասի համաձայն՝ 2022 թվականի ապրիլի 22-ից Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1277-Ն որոշումը ուժը կորցնելու է (2021 թվականի ապրիլի 22-ի թիվ 634-Ն որոշման 18-րդ կետ): Նշվածի հիման վրա 2022 թվականի մարտի 4-ի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 57-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ արդեն իսկ գործող օրենքի 4-րդ հոդվածի վերջին պարբերությամբ Կառավարությանը վերապահվել է իրավազորող նորմ՝ տեխնիկական անվտանգության ոլորտում ընդունելու տեխնիկական անվտանգության կանոններ, նորմեր և հրահանգներ:

 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի  1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետի՝ օգտակար հանածոների հանքահարստացման աշխատանքները հանդիսանում են արտադրական վտանգավոր օբյեկտներ: Նույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ:

Օգտակար հանածոների հետ կապված աշխատանքները շահագործող անձինք ներկա փուլում իրականացնում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման տեխնիկական անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1277-Ն որոշմամբ սահմանված կարգով: Բացի այն տեխնիկական անվտանգության փորձաքննությունը նույնպես իրականացվում է ղեկավարվելով նշված որոշմամբ: Համաձայն «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ տեխնիկական կանոնակարգը փաստաթուղթ է, որն ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որով սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաև արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջներ, սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմեր, ինչպես նաև արտադրանքի գրանցման մասին պահանջներ:  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են միայն արտադրանքին վերաբերվող կանոններ և նորմեր, ուստի անհրաժեշտություն է առաջանում ընդունելու Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման տեխնիկական անվտանգության կանոնները, որոնք կկարգավորեն անվտանգ շահագործման հետ կապված հարաբերությունները:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

          Հայաստանի Հանրապետության կառավարության «Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» որոշման նախագծի բովանդակությունը համապատասխանում է իրավական ակտի որոշակիության և բացերը լրացնելու հիմնադրույթներին:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Հիմնական նպատակը օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման գործընթացի ժամանակ առկա լինեն նորմատիվ պահանջներ՝ որոնցով առաջնորդվելով կապահովվի անվտանգ շահագործումը:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության «Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» որոշման նախագծի ընդունումը կնպաստի Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման գործունեության ոլորտում տեխնիկական անվտանգության ապահովումը:

 

Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ

 

Սույն նախագծի ընդունումը կարող է առաջացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, մասնավորապես՝ «Օրենսգրքի 96․1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում տեխնիկական կանոնակարգերը բառից հետո լրացնել՝ «կամ նորմերը կամ կանոնները» բառերով։»: Նշված փոփոխությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջներ են սահմանվում սուն  նախագծով:

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Սույն որոշման նախագիծը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ՀՀ ընդունած պարտավորություններին:

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության

 

Սույն որոշման նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում լրացուցիչ ծախսեր և եկամուտների ավելացում չի առաջացնում:

 

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Հայաստանի Հանրապետության կառավարության «Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածով ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից / Բաժին 1/ (ապահովվում է օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման տեխնիկական անվտանգությունը, անվտանգ շահագործումը, որը հանգեցնելու է տեխնածին վթարների և արտադրական դժբախտ դեպքերի կրճատմանը, որի տեղի ունենալով հնարավոր է լինեն մարդկային զոհեր վնաս հասցվի շրջակա միջավայրին:):

     

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

 

  • Քննարկվել է

    10.06.2022 - 25.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3109

Տպել

Առաջարկներ`

ՙՙՏեխնիկական անվտանգության կենտրոն՚՚ ՓԲԸ

23.06.2022

Առաջարկվում է ամբողջությամբ խմբագրել և լրամշակել նախագծերը՝ 1. բացառելով՝ 1) այլ իրավական ակտերից և ստանդարտներից մեջբերումները, բանաձևարի ու այլ դրույթների կրկնությունը՝ անհրաժեշտ հղումներ տալով համապատասխան ստանդարտներին ու այլ ակտերին, 2) «կադրերի ուսուցման և որակավորման» մասով «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին չհիմնավորված մենաշնորհի տրամադրումը, 3) բազմաթիվ մասնագիտական և իրավական թերություններն ու արդի պահանջներին անհամապատասխանությունները. 2. համապատասխանեցնել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ու «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, ԵԱՏՄ պետությունների նմանատիպ ակտերին և մասնագիտական փաստաթղթերին:

Levon Harutyunyan

21.06.2022

Փաստաթղթում ներկայացված կետերի հերթականությունը՝ ինչպես կայքում տեղադրված տարբերակը, այնպես էլ բեռնելու համար կցված doc և pdf տարբերակները, իրարից տարբերվում են, և հստակ չէ կետերի ճիշտ հերթականությունը: Առաջարկում եմ կարգավորել կետերի հերթականությունը:

Տեսնել ավելին