Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  • «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ¦ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
  • Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին¦ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է Արդարադատության նախարարության «1093․ Դատական և հանրային պաշտպանություն» ծրագրի «11001․ Հանրային պաշտպանության ծառայություններ» միջոցառման գծով 2022 թվականի երկրորդ կիսամյակի համար Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 10 հաստիքի համար հատկացնել հավելյալ միջոցներ՝ (33,532.980 հազ. դրամ՝ 429.910դրամ*6ամիս*10հաստիք*30%) պայմանավորված հանրային պաշտպանության շրջանակներում մատուցվող ծառայությունների քանակի աճով, ինչպես նաև 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումներով, ապահովելու Սահմանադրությամբ երաշխավորված անվճար իրավաբանական օգնության պատշաճ և որակյալ տրամադրումը:

2․Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքով Արդարադատության նախարարության «1093․ Դատական և հանրային պաշտպանություն» ծրագրի «11001․ Հանրային պաշտպանության ծառայություններ» միջոցառմանը 2022 թվականի համար հատկացված է 417,485.600 հազ. դրամ, որի միջոցով ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը, «Փաստաբանության մասին» օրենքի համաձայն, պետք է օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ապահովվի անվճար իրավաբանական օգնության տրամադրումը: Նշված գումարը, հաշվի առնելով «Փաստաբանության մասին» օրենքի 45‑րդ հոդվածի կարգավորումները, նախատեսված է հանրային պաշտպանի 59 հաստիքի համար:

Այդուհանդերձ, ներկայում հանրային պաշտպանի գրասենյակն աշխատում է գերծանրաբեռնված: Վարվող գործերի գրանցվող աճի և օրենսդրական փոփոխությունների արդյունքում կանխատեսվող ծավալի ավելացման պայմաններում, գործող հաստիքների քանակի հաշվառմամբ, վտանգված է քրեական գործերով վարույթ իրականացնող մարմինների որոշումների ժամանակին կատարման ապահովումը, և հանրային պաշտպանի գրասենյակ դիմող բոլոր քաղաքացիներին անվճար որակյալ իրավաբանական օգնության ժամանակին տրամադրումը:

Նշված իրավիճակը կարող է շտկվել միայն հանրային պաշտպանության ծառայության համար լրացուցիչ միջոցներ հատկացնելով՝ ավելացնելու անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերող հանրային պաշտպանների հաստիքների քանակը:

Հարկ է նկատել, որ յուրաքանչյուր տարի գրանցվում է հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության  կայուն աճ, ընդ որում՝ բավականին զգալի:

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՎԱՐԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔԱՆԱԿԸ՝ ԸՍՏ ՏԱՐԻՆԵՐԻ

Ժամանակահատված

Գործերի քանակ

Գործերի աճ

թվով

նախորդ տարվա համեմատ

Գործերի աճ

տոկոսով

նախորդ տարվա համեմատ

2011

2962

-

-

2012

3102

140

5%

2013

3219

117

4%

2014

3666

447

14%

2015

4600

934

25%

2016

5264

664

14%

2017

5891

627

12%

2018

6688

797

14%

 2019

7183

495

7.5%

2020*

7361

178

2,5%

2021

10492

3131

42,5%

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

ԳՈՐԾԵՐԸ

Ժամանակահատված

Գործերի քանակ

 

Գործերի աճ

թվով

նախորդ տարվա համեմատ

Գործերի աճ

տոկոսով

նախորդ տարվա համեմատ

2011

12

-

-

2012

17

5

42%

2013

363

346

2035%

2014

1334

971

267%

2015

2588

1254

94%

2016

4750

2162

84%

2017

5865

1115

23%

2018

7021

1103

20%

2019

8608

1587

23%

2020*

7926

-682

-7,9%

2021

8800

874

11%

 

* 2020 թվականի ցուցանիշների վրա էական ազդեցություն է ունեցել համավարակը և դրանով պայմանավորված սահմանափակումները

Գործերի թվաքանակի՝ ներկայում արձանագրվող աճը պայմանավորված է մի շարք գործոններով՝

  • հանրային պաշտպան տրամադրելու վերաբերյալ քրեական վարույթն իրականացնող մարմիններից ստացվող որոշումների քանակի ավելացմամբ,
  • օրենսդրական լրացումների և նոր կարգավորումների ընդունման արդյունքում հանրային պաշտպանի գրասենյակի շահառուների խմբերի ավելացմամբ,
  • գրասենյակի գործունեության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմամբ,
  • հանրային պաշտպանների մասնագիտական պատրաստվածության շարունակական բարելավման և գրասենյակի նկատմամբ վստահության աճի հանգամանքներով,
  • հանրության իրավագիտակցության բարձրացմամբ:

Գրասենյակի ծանրաբեռնվածության հետագա աճը հղի է Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով պետության ստանձնած պարտավորությունների չկատարելու կամ թերակատարելու վտանգով:

Ներկայացված խնդիրը հատկապես օրհասական կդառնա ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերը 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտնելու պարագայում՝ պայմանավորված գրասենյակի ծանրաբեռնվածությունն ավելացնող նոր կարգավորումներով:

Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը նախատեսում է գրասենյակի ծանրաբեռնվածությունն ավելացնող հետևյալ  կարգավորումները.

  • Միևնույն վարույթի շրջանակներում նույն փաստաբանը (պաշտպանը), որպես կանոն, կարողանալու է ներկայացնել միայն մեկ անձի (մեղադրյալի), ունենալ մեկ վստահորդ:

Մինչդեռ, ներկայում գրասենյակի փաստաբանները կարողանում են ապահովել մի քանի մեղադրյալների պաշտպանություն նույն վարույթի շրջանակներում, կամ իրականացնել մի քանի վստահորդի ներկայացուցչություն, որը հնարավորություն է տալիս առկա ռեսուրսն օգտագործել ավելի արդյունավետ:

  • Անձին ձերբակալման որոշումը հանձնելու կամ անձին մեղադրանք ներկայացնելու պահից վարույթին պաշտպանի ներգրավումը լինելու է պարտադիր:

Գործող կարգավորումը նշված դեպքերի համար սահմանում է կասկածյալի կամ մեղադրյալի ցանկության պայմանը, որից հետո միայն վարույթն իրականացնող մարմնի համար առաջանում է պաշտպանով ապահովելու պարտականությունը: Սակայն նոր կանոնով, ըստ էության, գրեթե բոլոր քրեական գործերով պարտադիր է դառնալու պաշտպանի մասնակցությունը և ակնհայտ է, որ պաշտպանության ապահովման գերակշիռ բեռը կրելու է հանրային պաշտպանի գրասենյակը: Ի դեպ, այս դրույթը ենթադրում է նաև հանրային պաշտպանների շուրջօրյա աշխատանք, տրանսպորտային, նյութատեխնիկական և այլ խնդիրներ, որն առկա սահմանափակ ֆինանսական ռեսուրսների պայմաններում անհնար է կազմակերպել:

  • Ավելացվել են նաև պաշտպանի պարտադիր մասնակցության հիմքերը.
  • դատարանը կայացրել է տվյալ մեղադրյալին առնչվող ցուցմունքի դեպոնացում կատարելու մասին որոշում.
  • մեղադրյալը միջնորդել է դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:

Այս պարագայում ակնհայտորեն ևս ավելանալու են քրեական վարույթն իրականացնող մարմիններից ստացվող միջնորդությունները՝ հանրային պաշտպանություն իրականացնելու մասին, եթե հաշվի առնենք ցուցմունքների դեպոնացման հնարավոր ծավալները, ինչպես նաև նոր խմբերի ավելացումը:

Ընդ որում, համագործակցության և հեռակա վարույթների դեպքում պաշտպանի մասնակցության պարտադիրության հիմքը թեև կատարված լրացումների արդյունքում արդեն իսկ ներառված է գործող օրենսգրքում, այդուհանդերձ գործնականում դրա կիրառումը դեռևս խիստ սահմանափակ է, ուստի այդ փոփոխության ազդեցությունն ակնառու է լինելու նոր օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո: Հարկ է նկատել, որ նշված լրացումները կատարվելուց հետո, դրանցով պայմանավորված ծանրաբեռնվածության ավելացման հաշվառմամբ, հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող միջոցների վերանայում դեռևս չի կատարվել:

  • Քրեական դատավարության նոր օրենսդրությամբ պաշտպանին վերապահվել են նոր իրավունքներ, մասնավորապես՝
  • ընդարձակվել են ապացուցողական գործողություններին մասնակցելու հնարավորությունները,
  • ընդլայնվել է տրամադրման ենթակա փաստաթղթերի շրջանակը,
  • վերապահվել է ապացույցներ ձեռք բերելու և ներկայացնելու իրավունք:

Ընդլայնված իրավունքների շրջանակը որակյալ իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքում ինքնին ենթադրում է լրացուցիչ աշխատանքների ծավալ՝ ապացույցների և փաստաթղթերի ձեռք բերմանն ուղղված գործողությունների շարք:

5) Քրեական դատավարության նոր օրենսդրությամբ ներդրվելու է մասնավոր մեղադրանքի ինստիտուտը, որը, հաշվի առնելով քրեական հայցի նախաձեռնողների շրջանակը, ենթադրում է նաև փաստաբանների, տվյալ դեպքում՝ հանրային պաշտպանների լրացուցիչ ներգրավվածություն:

6) Քննչական և որոշ դատավարական այլ գործողությունների, դրանց բողոքարկումների համար սահմանվել են առավել սեղմ  ժամկետներ: Նշվածը ենթադրում է աշխատանքների կատարման ինտենսիվության ավելացում և սահմանափակ պայմաններ, ինչն առկա ծանրաբեռնվածության և զբաղվածության պայմաններում վտանգելու է իրավաբանական օգնության որակը, ընդհուպ՝ հանգեցնելու թերացումների:

Օրենսդրության փոփոխության արդյունքում հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունն ավելացնող ներկայացված գործոնները սպառիչ չեն:

Հարկ է նկատել, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունմամբ պայմանավորված հանրային պաշտպանի գրասենյակին հավելյալ միջոցներ հատկացնելու անհրաժեշտությունն արձանագրվել է նաև օրենսգրքի նախագծի հանրային և մասնագիտական քննարկումների ժամանակ, այդ թվում՝ նախագծի հեղինակների կողմից:

Դատավարական օրենսդրության նոր կարգավորումներին զուգահեռ, ներկայում շրջանառության մեջ է դրված նաև ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընդլայնել անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը:

Ստեղծված իրավիճակի շարունակականության և գործերի կանխատեսվող հետագա աճի պայմաններում այլևս խնդրահարույց կլինի օրենսդրությամբ նախատեսված դեպքերում արդյունավետ պաշտպանության իրականացումը և իրավաբանական օգնության ցուցաբերումը: Նշված իրավիճակը կարող է շտկվել միայն գրասենյակին հավելյալ միջոցների՝ հանրային պաշտպանների լրացուցիչ հաստիքների տրամադրման դեպքում՝ դրանով հնարավորինս մեղմելով հանրային պաշտպանների ծանրաբեռնվածության աճը:

Նախագծով նախատեսված վերաբաշխման արդյունքում ՀՀ պետական բյուջեի հաշվին ֆինանսական միջոցների վերականգնման, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա։

 

3.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի 2022 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում ապահովել Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ և որակյալ անվճար իրավաբանական օգնությունը օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

4.Նախագիծը մշակող պատասխանատու մարմինը

Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի:

 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծով ներկայումս առաջարկվում է որպես իրավաբանական ոլորտի բարեփոխումների գործողություն ամրագրել նաև հանրային պաշտպանների թվի ավելացումը:

 

 

  • Քննարկվել է

    07.06.2022 - 22.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Աշխատանք և զբաղվածություն, Ֆինանսական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2982

Տպել