Հիշել նախագիծը

ՌԱԶՄԻԿ ԱՇՈՏԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  ՌԱԶՄԻԿ ԱՇՈՏԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Ռազմիկ Աշոտի Հովհաննիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Ռազմիկ Աշոտի Հովհաննիսյանը (ծնվ.՝ 24.02.1996թ., հաշվառման հասցեն՝ Երևան, Ավան 3 փող. 13­/1 տուն) դպրոցում մասնակցել է մի շարք օլիմպիադաների, այդ թվում՝ միջազգային օլիմպիադաների (IPhO, IZHO) և արժանացել է պատվոգրի IPHO 2013-ում և բրոնզե մեդալի` IZhO 2013-ում: Համալսարանում սովորելու ընթացքում մասնակցել է ընդհանուր և տեսական ֆիզիկայի մի շարք օլիմպիադաների արժանանալով մի շարք մրցանակներ։

Ուսուցումը դպրոցում ավարտելուց հետո` 2013 թվականին, ընդունվել է Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկայի ինստիտուտ և ավարտել բակալավրի աստիճանը գերազանցությամբ:

Ուսուցմանս 3-րդ տարվանից սկսած աշխատանքի է ընդունվել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պինդ Մարմնի Ֆիզիկայի Ինստիտուտում, և Ռ. Հովհաննիսյանի հետաքրքրությունների շրջանակն համընկել է ֆիզիկայի ամենաառեղծվածային երևույթներից մեկի հետ, այն է՝ գերհաղորդականությունը, որը դեռևս մինչև վերջ բացատրված չէ, և որի ոլորտում գրանցվել է Նոբելյան մրցանակակիրների ամենամեծ թիվը: 2016թ սկսած մինչ գիտական ատենախոսությունը պաշտպանելը (7 տարի) աշխատել է ՄՖՏԻ-ին կից «Տոպոլոգիական քվանտային երևույթներ գերհաղորդիչ համակարգերում» լաբորատորիայում որպես կրտսեր գիտական աշխատող, որտեղ շարունակել է զբաղվել գերհաղորդականությամբ:

Բակալավրիատն ավարտելուց հետո ընդունվել է նույն համալսարանի մագիստրատուրա, որը ավարտել է գերազանցությամբ և որի ավարտին արդեն եղել է երկու գիտական աշխատությունների համահեղինակ, որոնք տպագրվել են աշխարհի լավագույն ամսագրերում` «Nature» և «Physical Review»։

          Ասպիրանտուրա ըդունվելուց հետո  դարձել է ավելի քան 8 աշխատությունների համահեղինակ, ինչպես նաև մեկ արտոնագրի (патент готовится к подаче в РФ) համասեփականատեր, որոնք հրապարակված են Q1 ցուցակում ընդգրկված ամսագրերում (Nature, Physical Review, NanoLetters, Nanomaterials): Հարկ է նշել, որ կատարված աշխատանքներս իրենցից ներկայացնում են ոչ միայն ֆունդամենտալ հետազոտություններ, այլ նաև պարունակում են կիրառական սարքեր, ինչպիսիք են գերարագ գերհաղորդիչ հիշողության տարրերը, գերհաղորդիչ փուլային փոխարկիչները, նոր մագնիսական դաշտի, ճառագայթման և ջերմաստիճանի դետեկտորներ: Քաղաքացին ՀՀ կառավարության 18 հուլիսի 2019 թվականի N 912-Ա որոշմամբ ստացել է տարկետում մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 26 տարին լրանալու օրը:

          Ռ. Հովհաննիսյանը աշխարհին հայտնի գրեթե միակ քվանտային հոլոգրամի երեք համաղենինակներից մեկն է (այս արդյունքը ընդգրկող աշխատանքը գտնվում է տպագրությունում Physical Review Letters ամսագրում): Այս հայտնագործությունը բացառիկ խոստումնալից է իրերի քվանտային բնույթը բացահայտելու և ավելի խորը հասկանալու համար, ինչպես նաև կիրառելի է, քանի որ, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, այս հայտնագործությունը կարող է օգտագործվել գերճշգիտ մագնիսական դաշտի չափիչներ ստեղծելու համար՝ մինչև անգամ տարածական ենթաատոմային լուծաչափը, որը լայն հորիզոններ է բացում ապագա հետազոտությունների համար։

Ֆիզիկա-մաթեմաթիկական գիտությունների թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 28.01.2022թ․ ավելի քան 1.5 տարի վաղ քան նախատեսված ուսուցման ժամանակը: Ռ. Հովհաննիսյանը 2022թ․ մայիս ամսվանից գիտական աշխատանք է կատարում Երևանի պետական համալսարանում:

Ակնկալվող արդյունքը.

«Ռազմիկ Աշոտի Հովհաննիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի քաղաքացուն մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:  

«Ռազմիկ Աշոտի Հովհաննիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Ռազմիկ Աշոտի Հովհաննիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

 

 

                                                 

 

 

  • Քննարկվել է

    07.06.2022 - 23.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3090

Տպել