«Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման լրամշակված նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Արդարադատության նախարարության կողմից վեր է հանվել դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարության կատարողականը և այն ենթարկվել համեմատական վերլուծության Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի հետ: Վերլուծության արդյունքում մշակվել է դատական և իրավական բարեփոխումների ռազմավարություն՝ ի վերանայումն 2019-2023թթ. ռազմավարության, որը կներառի առաջիկա հինգ տարիների ընթացում արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված միջոցառումները:
Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ինչպես 2019-2023թթ. ռազմավարությամբ նախատեսված և չկատարված կամ թերի կատարված միջոցառումների կատարման անհրաժեշտությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում և դատական իշխանությունում առկա խնդիրների վերաբերյալ այն նկատառումները և առաջարկությունները, որոնք ներկայացվել են տարբեր շահագրգիռ անձանց կողմից: Միևնույն ժամանակ, հիմք է ընդունվել դատաիրավական բարեփոխումների միջազգային առաջադեմ փորձը, որի հիման վրա սահմանվել են ռազմավարության ընդհանուր նպատակը, դրանից բխող առանձին ռազմավարական նպատակները և դրանց համապատասխան ռազմավարական ուղղությունները:
Փոփոխությունները ընդգրկում են հետևյալ նպատակները.
- ««Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգի ստեղծում եվ տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում ու արդիականացում
- Անցումային արդարադատության գործիքների կիրառում՝ փաստահավաք գործունեության միջոցով մարդու իրավունքների համակարգային խախտումների բացահայտմամբ
- Ժողովրդավարական ինստիտուտների զարգացում
- Դատական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովում
- Քրեաիրավական ոլորտի բարեփոխումներ
- Քաղաքացիական եվ քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխումներ
- Վարչական և վարչական դատավարության օրենսդրության բարեփոխումներ
- Սնանկության ոլորտի բարեփոխումներ
- Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում
- Իրավաբանական օգնության ոլորտի բարեփոխումներ
- Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ
- Ռազմավարական այլ ուղղություններ
-
Քննարկվել է
02.06.2022 - 17.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 382
Տպել