Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

   «Հայաստանի Հանրապետությունում գնահատման ստանդարտները, ինչպես նաև գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է՝

  1) ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-419-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում գնահատման ստանդարտները, գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները նախատեսված պետք է ընդունվի սույն օրենքն ուժի մեջ մտնելուց (օրենքն ուժի մեջ է մտնում՝ 2022 թվականի հուլիսի 1-ից) հետո՝ երկու ամսվա ընթացքում:

  2) ՀՀ վարչապետի 2022 թվականի փետրվարի 18-ի «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 196-Ա որոշման հավելվածի ցանկի 1-ին կետի պահանջներից:

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը, ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

1) Ներկայումս «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի գործողությունը տարածվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող անշարժ գույքի գնահատման գործունեության վրա, որի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործող «Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտ»-ը (ՀՍՏ 252-2012) սահմանված է կիրառման Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող անշարժ գույքի գնահատման համար։

2) «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-419-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Գնահատման միջազգային ստանդարտներին ու վարքագծի կանոններին համահունչ Կադաստրի կոմիտեի կողմից մշակվել են «Հայաստանի Հանրապետությունում գնահատման ստանդարտներ»-ը, ինչպես նաև գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները որոնց կիրառումը պարտադիր է գնահատողների համար: Նշված ստանդարտները նախատեված են կիրառման նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գնահատման օբյեկտների բոլոր տեսակների գնահատման համար:

3) «Հայաստանի Հանրապետությունում գնահատման ստանդարտներ»-ի կիրառումը կնպաստի գնահատողների որակի բարձրացմանը, կազմվող գնահատման հաշվետվությունների նկատմամբ պահանջները կհավասարեցվեն Եվրոպական և մի շարք այլ զարգացած երկրներում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններում գործող պահանջներին, որոնց կողմից արդեն իսկ կիրառվում են նշված ստանդարտներում սահմանված պահանջները:

4) Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի Կադաստրի կոմիտեի կողմից իրականացման ենթակա միջոցառումների 13-րդ կետի (13. Անշարժ գույքի շուկայի բարելավում և զարգացում) պահանջներից:

  • Քննարկվել է

    02.06.2022 - 17.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3791

Տպել