Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ օրենք

 

  1. Անհրաժեշտությունը

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագծի ներկայացման անհրաժեշտությունը բխում է ոլորտում իրականացվող բարեփոխումներից՝ միտված կրթական գործունեության մրցակցային միջավայրի ստեղծմանը և կրթության որակի  շարունակական բարելավմանը:

  1. Առկա իրավիճակը և կարգավորման նպատակը

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 21-րդ հոդվածի  1-ին մասի 14-րդ կետնի համաձայն՝  «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է ուսման վարձի առավելագույն չափի սահմանումը` ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների:» Հիմք ընդունելով օրենքի դրույթը՝ ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի № 163-Ն որոշմամբ սահմանվել են ըստ կրթական աստիճաների և հավատարմագրման արդյունքների ուսման վարձի առավելագույն չափերը՝ 800-1200 հազ դրամ:

Սահմանված ուսման վարձավճարներից գոյացած միջոցները չեն բավարարում ժամանակակից պահանջներին համապատասխան շենքային պայմաններով, լսարաններով, լաբորատոր սարքավորումներով և նյութատեխնիկական բազայով հագեցվածությունը՝ հաշվի առնելով նաև յուրաքանչյուր մասնագիտության առանձնահատկությունը։ ֆինանսական միջոցների սղությունը սահմանափակում է բարձրագույն ուսումնական հաստատությանը՝ իր առաքելությունն ու  գործունեության հիմնական նպատակն  իրագործելուն՝ որակյալ մասնագետների պատրաստմանը։ Ներկայում ՀՀ պետական բյուջեիից ֆինանսավորվում են ուսումնական հաստատությունների ընթացիկ բնույթի վարչական և զուտ կրթական ծախսերը, ընդ որում՝ խոշորագույն մասնաբաժինը կազմում են աշխատավարձի գծով հատկացումները (պլանային ծախսերի ավելի քան 80%-ը), ինչից պարզ է դառնում, անհրաժեշտություն է առաջացել  ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրման։ Մասնագիտական կրթության մակարդակում պետական ֆինանսավորման շրջանակում կիրառվող ծախսային նորմատիվները հաշվարկվել են 90-ականներին /դեռևս ԽՍՀՄ-ից կիրառվող/ և դրանից հետո, բացառությամբ առանձին դեպքերի, հիմնականում չեն վերանայվել: Այդ առումով, ներկայում նշված նորմատիվները հիմնականում չեն արտահայտում համապատասխան ծախսերի իրական մակարդակը և դրանց կիրառման արդյունքում հաստատություններին տրամադրվող ֆինանսական միջոցները բավարար չեն գործող կրթական չափորոշիչներին համապատասխան որակյալ կրթություն կազմակերպելու համար՝ հատկապես տեխնոլոգիապես բարդ և նյութատար մասնագիտությունների պարագայում: Բարձրագույն ուսումնական հաստատությունների տարեկան բյուջեներում պետության մասնակցության ցածր մակարդակով պայմանավորված՝ մեծացել է բուհերի զգայունությունն ուսանողների թվի նկատմամբ, և բացակայում է ցածր առաջադիմությամբ ուսանողների կրթությունն ընդհատելու միտումը, ինչն էլ հանգեցնում է մասնագիտական կրթության ոլորտում ամենաակնառու  խնդրին՝ աշխատաշուկայի պահանջարկին շրջանավարտների մասնագիտական հմտությունների անհամապատասխանությանը:

Օրինակ բուհերում ընդունելության 29%-ը իրականացվում է չորս մասնագիտությամբ՝ «Մասնագիտական մանկավարժություն», «Տնտեսագիտություն», «Կառավարում» և «Իրավագիտություն»։ Այս բոլոր մասնագիտությունները հասարակագիտական ոլորտում են և ԲՏՃՄ մասնագիտությունների համեմատ՝ շատ ավելի քիչ ծախսատար։ Հասկանալի է, որ ցածր ծախսատարության պատճառով, բուհերից շատերը իրականացնում են կրթություն հենց այս մասնագիտություններով։ Իսկ այնպիսի մասնագիտություններ, որոնք զարգացած տնտեսություններում ունեն բարձր պահանջարկ, օրինակ՝ «Վիճակագրություն», «Տեղեկատվական համակարգեր», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Նյութագիտություն և նոր նյութերի տեխնոլոգիա», «Կենսաբանություն», բուհերում ուսուցանվում են քիչ թվով՝ այս բոլորը միասին գումարային տարեկան կազմում է 473 շրջանավարտ է, որը կազմում է բակալավրի կրթական ծրագրով ընդհանուր շրջանավարտների 3.7%-ը: Տեխնոլոգիական զարգացման, արհեստական բանականության զարգացման հեռանկարի ներքո այս մասնագետները ապագայում ունենալու են մեծ դեֆիցիտ:

Ներկայում ուսման վարձի առավելագույն չափի սահման-շեմ նախատեսված լինելու դեպքում բուհական համակարգում վարձավճարներ սահմանելու հնարավորության առումով հավասար մրցակցային դաշտ ապահովված չէ․ պետական բուհերը ձգտում են որակյալ կրթություն, ուսումը խթանող, գրավիչ, ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած միջավայրի ստեղծման,ինչը ֆինանսկան միջոցների սղության կամ բացակայության պարագայում, կապված նաև կրթական ծառայությունների մատուցման համար ոչ համարժեք, ցածր վճար գանձելու հետ, դառնում է անհնարին։

Նախագծի ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի № 163-Ն որոշումը, բուհական ինքնավարության և ակադեմիական ազատության ապահովման և զարգացման պետական քաղաքականության պայմաններում կվերանա բուհերի՝ վարձի առավելագույն սահմանաչափերով կաշկանդվածությունը, հնարավորություն կընձեռվի ըստ կրթական աստիճանների սահմանելու ուսման վարձի այն շեմը, որն անհրաժեշտ է ուսումնական հաստատությանը՝ տվյալ մասնագիտության գծով կրթական ծառայություններ մատուցելու համար, ինչը կնպաստի  ոլորտում առկա խնդիրների լուծմանը՝ հաստատությունների շենքային և գույքային պայմանների, աշխատաշուկայի և հանրային զարգացման պահանջներին համապատասխան կրթության բովանդակության համապատասխության  ապհովմանը, մասնագիտական բարձր որակավորմամբ դասավանդող անձնակազմի համալրմանը (այդ թվում սփյուռքի առաջատար մասնագետների ներգրավմամբ), բարձրագույն կրթության և հետազոտության համար անհրաժեշտ գրավիչ միջավայրի ստեղծմանը։ Նախատեսվող  կարգավորումը կարող է աստիճանաբար հանգեցնել բարձր վարձավճարով ավելի նվազ թվով ուսանողների հավաքագրման՝ արդյունքում ապահովելով սպասված, ավելի  որակյալ վերջնարդյունքներ։

 

3.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է մրցունակ,  միջազգային կրթական գործընթացներին համահունչ  կրթական ծառայությունների մատուցում բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից, կրթության որակի բարձրացում։

4.Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

          Նախագիծը բխում է  Հայաստանի 2050 վերափոխման ռազմավարությունից,  Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից /նախագիծ/ ըստ որոնց՝ Հայաստանում մարդկային կապիտալը դիտվում է որպես երկրի զարգացման հիմնական ռեսուրս, իսկ կրթությունը՝ մարդկային կապիտալի զարգացման որոշիչ գործոնը։ Նախատեսվում է, որ մինչև 2030 թվականը  բարձրագույն կրթության համակարգում կապահովվեն հետևյալ արդյունքային ցուցանիշները՝

  • բարձրագույն կրթական համակարգի յուրաքանչյուր շրջանավարտ կունենա մասնագիտական որակավորում, որը հնարավորություն կտա նրան կարճ ժամանակում ձեռքբերել արժանապատիվ աշխատանք կամ սկսել սեփական բիզնեսը /բուհն ավարտելուց հետո, ըստ մասնագիտության, աշխատանքի կանցնեն շրջանավարտների 90%-ը/,
  • բարձրագույն ուսումնական հաստատությունները կունենան եվրոպական չափանիշներին համապատասխան որակի հավաստագրեր,
  • առնվազն չորս բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային (Թայմսի բարձրագույն կրթության աշխարհի համալսարանների վարկանիշ - Times Higher Education World University Rankings, Աշխարհի համալսարանների ՔյուԷս վարկանիշ - QS World University Rankings կամ Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշ - ARWU, Shanghai Ranking) աղյուսակների լավագույն 500-ի մեջ,
  • բուհերի ուսանողները կունենան պատշաճ կահավորված, սանիտարահիգիենիկ, անվտանգային ստանդարտներին բավարարող և մատչելի հանրակացարանային հնարավորություններ,
  • Հայաստանի բարձրագույն կրթությունը ձեռք կբերի այնչափ միջազգային հեղինակություն, որ օտարերկրյա ուսանողների թիվը կրկնապատկվի:

 

 

 

  • Քննարկվել է

    01.06.2022 - 16.06.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3238

Տպել