Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____________ 2022 թվականի N____- Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի  N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը,  շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը,  թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը,  խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին N 707-Ն որոշման  մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման վերնագրում «ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ բառերը փոխարինել «ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ բառով, իսկ «ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՆՐ» բառերից հետո «,ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ» բառերը հանել.

2) որոշման նախաբանում 266-րդ, 273-րդ և 275-րդ բառերը փոխարինել 393-րդ, 394-րդ, 404-րդ և 405-րդ բառերով.

3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «,զգալի, խոշոր և առանձնապես խոշոր» բառերը.

4) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետից հանել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի բառերը.

5) որոշման N 1 հավելվածի վերնագրից հանել «,ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ» բառերը, իսկ հավելվածով հաստատված ցանկից հանել «զգալի հնգապատիկից առավել մինչև քսանհինգապատիկը ներառյալ», «խոշոր քսանհինգապատիկից առավել մինչև հարյուր քսանհինգապատիկը ներառյալ» և «առանձնապես խոշոր ավելի քան հարյուր քսանհինգապատիկը» սյունակները.

6) որոշման N 1 հավելվածի 965-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«

965.

5F-MDA-19

(Z)-N’-(1-(5-ֆտորոպենտիլ)-2-օքսոինդոլին-3-իլինդեն)բենզոհիդրազին

0.01-0.05

»,

7) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 966-980-րդ կետերով՝

«

966.

ADB-FUBIATA կամ (FUB-ACADM)

2-[[2-[1-[(4-ֆտորոֆենիլ)-մեթիլ]ինդոլ-3-իլ]ացետիլ]ամինո]-3,3-դիմեթիլ-բութանամիդ

0.01-0.05

967.

ADB-PHTINACA կամ (MMBA(N)-PHT)

(S)-N-(1-ամինո-3,3-դիմեթիլ-1-օքսոբութան-2-իլ)-1-ֆենէթիլ-1H-ինդազոլ-3-կարբոքսամիդ

0.01-0.05

968.

Bromazolam

8-բրոմո-6-ֆենիլ-1-մեթիլ-4H-բենզո[f] [1,2,4]տրիազոլո[4,3-a] [1,4]դիազեպին

0.01-0.05

969.

2,3-seco-fentanyl

N-(4-(մեթիլ(2-ֆենիլէթիլ)ամինո)բութան-2-իլ)-N-ֆենիլպրոպանամիդ

0.01-0.05

970.

5-MeO-DIBF

N-(2-(5-մեթոքսի-1-բենզոֆուրան-3-իլ)էթիլ)-N-(պրոպան-2-իլ)պրոպան-2-ամին

0.01-0.05

971.

isotonitazene

2-(5-նիտրո-2-((4-պրոպան-2-իլօքսիֆենիլ)մեթիլ)-1H-բենզիմիդազոլ-1-իլ)-N,N-դիէթիլէթան-1-ամին

0.01-0.05

972.

2C-B-AR

5-(4-բրոմ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-4,5-դիհիդրո-1,3-օքսազոլ-2-ամին

0.01-0.05

973.

5-AEDB

2-(2,3-դիհիդրո-1-բեզոֆուրան-5-իլ)էթան-1-ամին

0.01-0.05

974.

SL-164

2-մեթիլ-3-(2-մեթիլ-4-քլորֆենիլ)-5-քլորքինազոլին-4(3H)-ոն

0.01-0.05

975.

2-Me-AP-237

1-(2-մեթիլ-4-(3-ֆենիլպրոպ-2-են-1-իլ)պիպերազին-1-իլ)բութան-1-ոն

0.01-0.05

976.

AP-237

1-(4-(3-ֆենիլպրոպ-2-են-1-իլ)պիպերազին-1-իլ]բութան-1-ոն

0.01-0.05

977.

Flualprazolam

8-քլոր-6-(2-ֆտորոֆենիլ)-1-մեթիլ-4H-բենզո[f][1,2,4]տրիազոլո[4,3-a][1,4]դիազեպին

0.01-0.05

978.

MMBA(N)-073 կամ (ADB-B

UTINACA)

(1-բութիլ-N-(1-կարբամոիլ-2,2-դիմեթիլպրոպ-1-իլ)-1H-ինդազոլ-3-կարբոքսամիդ)

0.01-0.05

979.

MMBA(N)-019

1-հեքսիլ-N-(1-կարբամիոիլ-2,2-դիմեթիլպրոպիլ)-1H-ինդազոլ-3-կարբոքսամիդ)

0.01-0.05

980.

173-979-րդ կետերում ներառված թմրամիջոց(ներ) կրող կամ պարունակողբուսական

զանգված կամ այլ կրիչ:

Զանգված (ծխախոտային խառնուրդ) կամ այլ կրիչ (մաստակ. հյութ. և այլն), որը պարունակում կամ կրում է սույն ցանկի 173-979-րդ կետերում նախատեսված նյութ(նյութեր): Քանակը որոշվում է՝ ընդհանուր զանգվածով +110-1150C ջերմաստիճանի պայմաններում չորացնելով հաստատուն քաշը ստանալուց հետո:

0.05-0.25

»:

8)  որոշման N 3 հավելվածի վերնագրից հանել «ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ» բառերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                                                             Ն.Փաշինյան

                                                                                                «____» ___________ 2022թ.

                                                                                                                ք.Երևան

  • Քննարկվել է

    31.05.2022 - 15.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2802

Տպել