Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N623-Ն և N659-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ հարկային օրենսգրքի 316-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ հորիզոնական մոնիթորինգի անցկացման վերաբերյալ դիմումի ձևը և լրացման կարգը, ներկայացման կարգը և ժամկետները, համաձայնագրի ձևը, կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերը, կնքման, մերժման հիմքերը և մոնիտորինգի անցկացման կարգերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N659-Ն որոշմամբ, իսկ նույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ գործունեության ոլորտները, որտեղ գործող կազմակերպությունները կարող են օգտվել հորիզոնական մոնիթորինգի համակարգից, սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N623-Ն որոշմամբ։

23.03.2022թ. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-88-Ն օրենքի ընդունման արդյունքում ուժը կոցրած է ճանաչվել օրենսգրքի 65-րդ գլուխը (316-րդ և 317-րդ հոդվածներ), որով սահմանված էին հորիզոնական մոնիթորինգի համակարգի հետ կապված կարգավորումները։

  • Քննարկվել է

    24.05.2022 - 08.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4618

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: