Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

<>

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Անհրաժեշտությունը:

     Սույն որոշման ընդունումը պայմանավորված է <<Զինապարտության մասին>> ՀՀ օրենքի 11-րդ և <<Այլընտրանքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածների և <> Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի ----- ---ի N ՆՀ----Ն հրամանագրի կատարմամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները, իրականացվող քաղաքականությունը:

   <<Զինապարտության մասին>> ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան արական սեռի զորակոչիկները, որի հիման վրա շարքային կազմի զորակոչը և զորացրումը կատարվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով` տարին երկու անգամ, իսկ զորակոչի ենթակա շարքային կազմի թվաքանակը և զորակոչի անցկացման ու կազմակերպման գործընթացը սահմանում է ՀՀ կառավարությունը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը:

    ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է կարգավորել 2017 թվականի ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման գործընթացը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

   ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի այլ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա:

  1. Ակնկալվող արդյունքը:

   Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել 2017 թվականի հոկտեմբեր–2018 թվականի հունվար ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ձմեռային զորակոչի  սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգումը:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

<>

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումների անհրաժեշտությունը

    <> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

  1. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

      Որոշման նախագծով կարգավորմանն առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

<>

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

Ցուցանիշներ

ընթացիկ (n-րդ) տարի

Հաջորդող 3 տարիները

2017 +1

2017+2

2017 +3

Ըստ 2017-րդ տարվա պետական բյուջեի 

 

փոխությունը 2017- րդ տարվա պետա-կան բյուջեի  համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

1

2

3

4

5

6

1.Եկամուտներ

չկա

չկա

չկա

չկա

չկա

1.1. պետական բյուջեի եկամուտներ

չկա

չկա

չկա

չկա

չկա

1.2. ՏԻՄ եկամուտներ

չկա

չկա

չկա

չկա

չկա

2. Ծախսեր

չկա

չկա

չկա

չկա

չկա

2.1. պետական բյուջեի ծախսեր

չկա

չկա

չկա

չկա

չկա

 2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր

չկա

չկա

չկա

չկա

չկա

3. Ֆիսկալ ազդեցության գնահատական

չկա

չկա

չկա

չկա

չկա

3.1. պետական բյուջե

չկա

չկա

չկա

չկա

չկա

3.3. ՏԻՄ բյուջե

չկա

չկա

չկա

չկա

չկա

4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով):

չկա

4.1. Եկամուտների գնահատում

4.2. Ծախսերի գնահատում

5.  Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

չկա

             

 

  • Քննարկվել է

    27.09.2017 - 12.10.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8639

Տպել