ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասում «համար» բառից հետո լրացնել «,բացառությամբ տիեզերական գործունեությանը և մարտական զենքի արտադրությանն առնչվող տեղեկությունների, որոնց կարգավորումն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի պահանջներին համապատասխան:» բառերը:
  2. 4-րդ մասում «պատճենները» բառից հետո լրացնել «, բացառությամբ տիեզերական գործունեության և մարտական զենքի արտադրությանն առնչվող տեղեկությունների, որոնց կարգավորումն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի պահանջներին համապատասխան» բառերը:
  3. 4-րդ մասի երկրորդ պարբերությունում «պատճենները» բառից հետո լրացնել «բացառությամբ տիեզերական գործունեության և մարտական զենքի արտադրության օրինական ուժի մեջ մտած վճիռների պատճենների,» բառերը, իսկ երրորդ պարբերությունում՝ «վճիռները» բառից հետո լրացնել «բացառությամբ տիեզերական գործունեության և մարտական զենքի արտադրության մասին որոշումների վճիռների,» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքից բխող համապատասխան իրավական ակտերում փոփոխությունները և լրացումները կատարվելու են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    23.05.2022 - 08.06.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2975

Տպել