Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՇԵՆՔԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԵՂԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բազմաբնակարան շենքի կառավարման և պահպանման բնագավառում պետական նպատակային ծրագրերի իրականացման պայմանները, առանձնահատկությունները, կարգը, այդ ծրագրերի ֆինանսավորմանը պետության, ինչպես նաև շենքի շինությունների սեփականատերերի մասնակցության չափը և եղանակը սահմանելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը բխում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-297-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 13.3 կետի, ՀՀ վարչապետի 2021 թվականի օգոստոսի 13-ի N853-Ա որոշման հավելվածի 1-ին կետի դրույթներից:

Միջոցառման իրականացման նպատակը՝ Բազմաբնակարան շենքի կառավարման և պահպանման բնագավառում անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի վերացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացման պայմանների, առանձնահատկությունների, կարգի, այդ ծրագրերի ֆինանսավորմանը պետության, ինչպես նաև շենքի շինությունների սեփականատերերի մասնակցության չափի և եղանակի սահմանումն է:

2 . Առկա իրավիճակը

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-297-Ն օրենքով փոփոխություն է կատարվել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում, մասնավորապես նաև օրենքի 31-րդ հոդվածում, որով սահմանվել են Բազմաբնակարան շենքի կառավարման և պահպանման բնագավառում պետական կամ համայնքային աջակցության հիմնական ուղղությունները:

Հիշատակված հոդվածի 31-րդ կետի 3-րդ մասով նախատեսվել է, որ նույն հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված՝ անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի վերացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացման պայմանները, առանձնահատկությունները, կարգը, այդ ծրագրերի ֆինանսավորմանը պետության (համայնքի), ինչպես նաև շենքի շինությունների սեփականատերերի մասնակցության չափը և եղանակը պետական նպատակային ծրագրերի դեպքում սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ համայնքային նպատակային ծրագրերի դեպքում՝ համայնքի ավագանին:

Այդ պարագայում, հաշվի առնելով նախագծով՝

- սահմանվել է անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի հասկացությունը՝ տարանջատելով արդեն առկա և կանխատեսվող վտանգները,

- վտանգի վերացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացման պայմաններն, առանջնահատկությունները:

Միաժամանակ սահմանվել են այդ ծրագրերին սեփականատերերի և պետական մասնակցության առանձնահատկությունները և չափը, հիմք ընդունելով գործող օրենսդրության, մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 164-165-րդ հոդվածների, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 282-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի, ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N1708-Ն որոշման դրույթները:

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նախանշել բազմաբնակարան շենքի կառավարման և պահպանման բնագավառում անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի վերացմանն ուղղված նպատակային ծրագրերի մշակման և իրականացման հիմնական միասնական մոտեցումները, միաժամանակ հնարավորություն ընձեռելով համայնքների ավագանիներին՝ սահմանել այլ պայմաններ և առանձնահատկություններ:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

5. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում, հաշվի առնելով, որ ֆինանսավորման մասով հիմք են ընդունվել գործող իրավակարգավորումները:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 13.3 կետ, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշման N 1 հավելվածի 95-րդ կետ, Ազգային ժողովի 2021թ. օգոստոսի 26-ի NԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 2.7-րդ՝ «Քաղաքաշինություն» բաժնի 2-րդ պարբերության 8-րդ կետի 2-րդ ենթակետ:

 

 

 

  • Քննարկվել է

    23.05.2022 - 07.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2725

Տպել