Հիշել նախագիծը

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

 «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի կարիքների համար 36,800 կգ (1կգ նախահաշվային արժեքը՝ 1,900 ՀՀ դրամ) մսի ձեռքբերման նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 03-ին կազմակերպվել է ԵՔԿԱ-ԳՀԱՊՁԲ-22/01 ծածկագրով գնման ընթացակարգ՝ «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիման վրա: Գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցությունների արդյունքում 1 կգ մսի համար նվազագույն գին է առաջարկվել 587 (հինգ հարյուր ութսունյոթ) ՀՀ դրամ, ինչից հետո ընթացակարգը բողոքարկվել է: Բողոքը բավարարվել է և կազմակերպվել են գների նվազեցման շուրջ միաժամանակյա նոր բանակցություններ, որի արդյունքում 1 կգ մսի համար մասնակիցը նվազագույն գին է առաջարկվել 326 (երեք հարյուր քսանվեց) ՀՀ դրամ: Ընթացակարգի համաձայն մասնակցին պայմանագիր կնքելու առաջարկ է ներկայացվել, սակայն սահմանված ժամկետում մասնակիցը չի ներկայացրել հաստատված պայմանագիրն ու որակավորման և պայմանագրի ապահովումները: Պայմանագրի կնքման առաջարկ է ներկայացվել երկրորդ տեղ զբաղեցրած մասնակցին՝ 1 կգ մսի համար 1,109 (մեկ հազար հարյուր ինը) ՀՀ դրամ արժեքով: Մասնակիցը պայմանագիրը կնքել է Օրենք 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիման վրա, սակայն ֆինանսկան միջոցներ հատկացվելուց հետո՝ սահմանված ժամկետում, մասնակիցը չի ներկայացրել հաստատված համաձայնագիրն ու որակավորման և պայմանագրի ապահովումները: Պայմանագիրը լուծվել է 2022 թվականի ապրիլի 19-ին:

«Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի կարիքների համար 10,000 կգ (1կգ նախահաշվային արժեքը՝ 1,200 ՀՀ դրամ) ձիու մսի ձեռքբերման նպատակով 2022 թվականի հունվարի 24-ին կազմակերպվել է ԵՔԿԱ-ԳՀԱՊՁԲ-22/05 ծածկագրով գնման ընթացակարգ՝  Օրենք 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիման վրա: Գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցությունների արդյունքում 1 կգ մսի համար նվազագույն գին է առաջարկվել 750 (յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ: Ընթացակարգի համաձայն մասնակցին պայմանագիր կնքելու առաջարկ է ներկայացվել, սակայն սահմանված ժամկետում մասնակիցը չի ներկայացրել հաստատված պայմանագիրն ու որակավորման և պայմանագրի ապահովումները: 2022 թվականի մարտի 03-ին պայմանագրի կնքման առաջարկ է ներկայացվել երկրորդ տեղ զբաղեցրած մասնակցին՝ 1 կգ մսի համար նվազագույն գին է առաջարկվել 780 (յոթ հարյուր ութսուն) ՀՀ դրամ արժեքով: Սահմանված ժամկետում մասնակիցը չի ներկայացրել հաստատված պայմանագիրն ու որակավորման և պայմանագրի ապահովումները: Պայմանագրի նախագիծ է շնորհվել հաջորդ տեղ զբաղեցրած մասնակցին:

Հաշվի առնելով մասնակիցների կողմից ընթացակարգերի տապալման ռիսկը՝ 2022 թվականի մարտի 03-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի կողմից կազմակերպվել է մսեղիքի ձեռքբերման համար ԵՔԿԱ-ՀՄԱԱՊՁԲ-22/06 ծածկագրով գնման ընթացակարգ՝ բաղկացած 4 չափաբաժնից: 2022 թվականի մարտի 06-ին ընթացակարգը բողոքարկվել է և 2022 թվականի մարտի 19-ի բողոքներ քննող անձի թիվ ԳԲՔԱ-ԼՕ-2022/26 ծածկագրով ընդունված որոշման համաձայն հայտարարվել է չկայացած:

«Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի կարիքների համար մսեղիքի ձեռքբերման նպատակով 2022 թվականի հունվարի 24-ին կազմակերպվել է ԵՔԿԱ-ՀՄԱԱՊՁԲ-22/07 ծածկագրով գնման ընթացակարգ,  Օրենք 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիման վրա՝ բաղկացած 9 չափաբաժնից: Գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցությունների արդյունքում մասնակիցները այս անգամ ևս ներկայացրել են շուկայականից անհամեմատ ցածր գներ: Կա մտավախություն այս ընթացակարգը նույնպես չկայացած հայտարարելու:

Այս ամբողջ ժամանակահատվածում կենդանաբանական այգու կենդանիները սնվել են բարեգործական հիմունքներով տրամադրված մսեղիքով, որը բավարար չէ կենդանինների պատշաճ սննդակարգ ապահովելու համար՝ մսեղիքը փոխարինվել է այլ սնունդով:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ նշված ռիսկերը և բարձրացված խնդիրները հնարավոր չէ լուծել գնումների մասին օրենսդրության շրջանակներում՝ անհրաժեշտություն է առաջացել դիմել ՀՀ կառավարությանը:

2.

Առաջարկվող կարգավորման բնույթը.

1.     Թույլատրել «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ին՝ իր կարիքների համար սննդի ձեռքբերման գործող պայմանագրերի շրջանակներում մատակարարումների բացակայության և  պայմանագրերի բացակայության դեքում  սննդի ձեռքբերումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի (այսուհետ՝ Կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերության համաձայն, չկիրառելով Կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ» պարբերության պահանջները:

2.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

3.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի կողմից:

4.

Ակնկալվող արդյունքը

 

Ապահովել «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի կենդանիների պատշաճ սննդակարգը:

  

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ  ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 «Գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

ՏԵՂԵԿԱՆՔ

 «ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ»

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման առնչությամբ այլ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

  • Քննարկվել է

    23.05.2022 - 07.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3294

Տպել