<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 345-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 345-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Որոշման նախագծի մշակման նպատակը ՀՀ կառավարության 15․02․2007թ․ N 345-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ լիազորող նորմը սահմանելն է:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Որոշման ընդունումը պայմանավորված է եղել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի <<ը>> կետի կատարման ապահովմամբ, սակայն լիազորող նորմին հղում չի կատարվել։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Նախագիծը նախատեսում է ապահովել <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորող նորմի սահմանումը:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի նպատակն է օրենսդրական կարգավորումների հստակեցումը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք. Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
6․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի մուտքերի էական ավելացում և նվազում չի նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Ռազմավարական փաստաթղթերի հետ կապ չկա։
-
Քննարկվել է
20.05.2022 - 09.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 3482
Տպել