Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՏՈՄ ԴԱՎԻԴ ՍԵՎԱՆ ՔՐԻՍՏԻԱՆ ԺԱԿԻ ԲԱՆԴԻԿՅԱՆԻՆ, ՌՈՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԺԱՆ ԼԻՈՆԵԼ ՌԱՖԱՅԵԼԻ ՊԱՍՔԻՆՅՈՒՍԻՆ, ԷՄԻԼ ՀԵՆՐԻԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԷԴՈՒԱՐԴԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ

ՏՈՄ ԴԱՎԻԴ ՍԵՎԱՆ ՔՐԻՍՏԻԱՆ ԺԱԿԻ ԲԱՆԴԻԿՅԱՆԻՆ,  ՌՈՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԺԱՆ  ԼԻՈՆԵԼ  ՌԱՖԱՅԵԼԻ ՊԱՍՔԻՆՅՈՒՍԻՆ,   ԷՄԻԼ ՀԵՆՐԻԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ  ԵՎ  ՀՈՎՀԱՆՆԵՍ ԷԴՈՒԱՐԴԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ  ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Տոմ Դավիդ Սևան Քրիստիան Ժակի Բանդիկյանին,  Ռոմեն Հովհաննես Ժան  Լիոնել  Ռաֆայելի Պասքինյուսին, Էմիլ Հենրիի Պետրոսյանին  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ  որոշման  նախագծով ներկայացրած  քաղաքացիներին, որոնք հանդես են գալիս ֆուտբոլի  մինչև 21 տարեկանների և Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում և Հովհաննես Էդուարդի Պողոսյանը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, մասնակցելու  են ուսումնամարզական  հավաքներին և    միջազգային մրցաշարերին:

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի №   1141-Ա որոշմամբ Տոմ Դավիդ Սևան Քրիստիան Ժակի Բանդիկյանին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի № 1384-Ա որոշմամբ Ռոմեն Հովհաննես Ժան  Լիոնել  Ռաֆայելի Պասքինյուսին,  Էմիլ Հենրիի Պետրոսյանին  և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 25-ի № 935-Ա որոշմամբ    Հովհաննես Էդուարդի Պողոսյանին  տարկետում է տրվել մինչև 2022 թվականի ամառային զորակոչը:  

Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել 2022 թվականի ամառային զորակոչից մինչև 2024 թվականի ամառային  զորակոչը տարկետում տալ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից Տոմ Դավիդ Սևան Քրիստիան Ժակի Բանդիկյանին,  Ռոմեն Հովհաննես Ժան  Լիոնել  Ռաֆայելի Պասքինյուսին  և Էմիլ Հենրիի Պետրոսյանին և Հովհաննես Էդուարդի Պողոսյանը:   

 

Տոմ Դավիդ Սևան Քրիստիան Ժակի Բանդիկյանը,  Ռոմեն Հովհաննես Ժան  Լիոնել  Ռաֆայելի Պասքինյուսը, Էմիլ Հենրիի Պետրոսյանը և Հովհաննես Էդուարդի Պողոսյանը   հաշվառված են  Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

          «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող  Տոմ Դավիդ Սևան Քրիստիան Ժակի Բանդիկյանին,  Ռոմեն Հովհաննես Ժան  Լիոնել  Ռաֆայելի Պասքինյուսին,   Էմիլ Հենրիի Պետրոսյանին  և Հովհաննես Էդուարդի Պողոսյանին  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    18.05.2022 - 07.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն, Միջուկային անվտանգություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2496

Տպել