Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աջակցության միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 01.06.2022 19:18:40 Հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) տեսողության, մտավոր կամ հենաշարժական խնդիրներով առաջին խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, որոնք ունեն ուղեկցողի կարիք (այսուհետ` ուղեկցողի կարիք ունեցող), աշխատանքի տեղավորման դեպքում ուղեկցող ունենալու համար անհատույց դրամական օգնություն տրամադրելով և տրանսպորտային ծախսերը փոխհատուցելով»։ Ընդունվել է։
2 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 01.06.2022 19:19:15 Հավելվածի 9-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Տեսողության և մտավոր խնդիրներով ուղեկցողի կարիք ունեցող անձանց համար, ըստ անհրաժեշտության, ապահովվում է մատչելի էլեկտրոնային կամ թղթային ձևաչափով պայմանագրի տրամադրումը»։ Ընդունվել է։
3 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 01.06.2022 19:21:36 Գնահատման արդյունքում միջոցառման միջոցով զբաղված դարձած անձանց տեսակարար կշիռը շահառուների նախատեսված թվում 70 տոկոսից բարձր լինելու պարագայում միջոցառման իրականացման նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում.- Առաջարկվում է- 70 տոկոսի փոխարեն առնվազն 50 տոկոսից բարձր լինելը հիմք համարել 2023թ․ պետական բյուջեում ֆինանսական միջոցներ նախատեսելու համար, քանի որ 70 տոկոսը չափազանց բարձր ցուցանիշ է։ Ընդունվել է։
4 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 01.06.2022 19:22:41 Միջոցառման մոնիթորինգի և գնահատման վերաբերյալ Առաջարկվում է- մոնիթորինգի ժամանակ ստուգել նաև միանվագ տրամադրված գումարի նպատակային օգտագործման վերաբերյալ փաստերը։ Չի ընդունվել։ Նախագծի 20-րդ կետով արդեն իսկ նախատեսված է միջոցառման կատարման ընթացքի մոնիթորինգի իրականացումը, որն իր մեջ ներառում է նաև միանվագ տրամադրված աջակցության նպատակային օգտագործման վերաբերյալ փաստերի մոնիթորինգը։
5 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 01.06.2022 19:47:10 ․Աշխատատեղի հարմարեցման համար ծախսերի փոխհատուցման վերաբերյալ Առաջարկվում է շարադրել հետևյալ խմբագրությամբ- Սույն միջոցառման շրջանակում հաշմանդամություն ունեցող անձի դիմումի հիման վրա աշխատանքի տեղավորված շահառուի աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում, գործատուին փոխհատուցվում են աշխատանքի համար անհրաժեշտ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված խելամիտ հարմարեցումների համար կատարված ծախսերը՝ առավելագույնը 500.0 հազար դրամի չափով։ Չի ընդունվել։ Հաշմանդամություն ունեցող անձի կողմից դիմումի ներկայացումը նախատեսված է նախագծի 6-րդ կետով։
6 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 01.06.2022 19:55:09 Առաջարկվում է -Հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) տեսողության, մտավոր կամ հենաշարժական խնդիրներով առաջին խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, որոնք ունեն ուղեկցողի կարիք (այսուհետ` ուղեկցողի կարիք ունեցող), աշխատանքի տեղավորման դեպքում ուղեկցող ունենալու համար անհատույց դրամական օգնություն տրամադրելով և տրանսպորտային ծախսերը փոխհատուցելով»։ Ընդունվել է։
7 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 01.06.2022 19:56:04 Առաջարկվում է - Հավելվածի 9-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Տեսողության և մտավոր խնդիրներով ուղեկցողի կարիք ունեցող անձանց համար, ըստ անհրաժեշտության, ապահովվում է մատչելի էլեկտրոնային կամ թղթային ձևաչափով պայմանագրի տրամադրումը»։ Ընդունվել է։
8 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 01.06.2022 20:08:01 Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում աշխատատեղի հարմարեցման համար գործատուին փոխհատուցում տրամադրելով.- Առաջարկվում է ավելացնել- հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունման մրցույթի հարմարեցման համար գործատուին փոխհատուցում տրամադրելով Չի ընդունվել։ Աջակցությունը նախատեսված է աշխատանքի տեղավորված անձանց աշխատատեղի հարմարեցման համար։