Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

       Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել  հետևյալ քաղաքացիներին 2012 թվականի հուլիսի 17-ի N  182-Ա  հրամանագրով  Անատոլի Աշոտի Այվազովին,  2015 թվականի  մարտի  23-ի N 251-Ա  հրամանագրով Դանիել Իհսանի Օզբիլիզին, 2018 թվականի մարտի 21-ի N 176-Ա հրամանագրով Նորբերտո Ալեխանդրո Նորբերտո Օսվալդոյի Բրիասկո Բալեկյանին, 2022 թվականի  հունվարի 27-ի  N 25-Ա հրամանագրով  Տարօն Ջօնիի Իսկէնտէրեանին,  2016 թվականի նոյեմբերի 4-ի N 1130-Ա հրամանագրով Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանին, 2022 թվականի մարտի 25-ի N  79-Ա  հրամանագրով  Արթուր Ֆելիքսի Գալոյանին և Դավիթ Էդուարդի Շաքարյանին;

        «Անատոլի Աշոտի Այվազովին, Դանիել Իհսանի Օզբիլիզին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքո, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 25-ի № 935-Ա որոշմամբ և Նորբերտո Ալեխանդրո Նորբերտո Օսվալդոյի Բրիասկո Բալեկյանին, Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի № 1141-Ա որոշմամբ, տարկետում են  տրվել մինչև 2022 թվականի ամառային  զորակոչը:

Անատոլի Աշոտի Այվազովը, Դանիել Իհսանի Օզբիլիզը, Նորբերտո Ալեխանդրո Նորբերտո Օսվալդոյի Բրիասկո Բալեկյանը, Տարօն Ջօնիի Իսկէնտէրեանը, Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանը, Արթուր Ֆելիքսի Գալոյանը  և  Դավիթ Էդուարդի Շաքարյանը  հանդես են գալիս  ֆուտբոլի մինչև 21 տարեկանների և   Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականու թիմում մասնակցելու ուսումնամարզական  հավաքներին և    միջազգային մրցաշարերին:

      Հետևաբար  անհրաժեշտություն է առաջացել Անատոլի Աշոտի Այվազովին, Դանիել Իհսանի Օզբիլիզին, Նորբերտո Ալեխանդրո Նորբերտո Օսվալդոյի Բրիասկո Բալեկյանին, Տարօն Ջօնիի Իսկէնտէրեանին, Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանին, Արթուր Ֆելիքսի Գալոյանին, Դավիթ Էդուարդի Շաքարյանին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համապատասխան ազատվում են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

Անատոլի Աշոտի Այվազովը, Դանիել Իհսանի Օզբիլիզը, Նորբերտո Ալեխանդրո Նորբերտո Օսվալդոյի Բրիասկո Բալեկյանը, Տարօն Ջօնիի Իսկէնտէրեանը, Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանը, Արթուր Ֆելիքսի Գալոյանը, Դավիթ Էդուարդի Շաքարյանը հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

«Մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • Քննարկվել է

    17.05.2022 - 06.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2507

Տպել