Հիշել նախագիծը

ՌԻՉԱՐԴ ՋՈՍԵՖ ԱՐԹՈՒՐԻ ԷԼՄՈՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՌԻՉԱՐԴ ՋՈՍԵՖ ԱՐԹՈՒՐԻ ԷԼՄՈՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

     «Ռիչարդ Ջոսեֆ Արթուրի Էլմոյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռիչարդ Ջոսեֆ Արթուրի Էլմոյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի  հունվարի  25-ի №  62-Ա  որոշմամբ  և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի  № 122-Ա որոշմամբ տարկետում են  տրվել մինչև 2022 թվականի ամառային  զորակոչը:

Ռիչարդ Ջոսեֆ Արթուրի Էլմոյանը հանդես է գալիս  բասկետբոլի  Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, որի կազմում նախապատրաստվելու և  մասնակցելու են    Եվրոպայի  առաջնության նախընտրական փուլերի  խաղերին:

Քանի որ Ռիչարդ Ջոսեֆ Արթուրի Էլմոյանի  26 տարին լրանում է 2022 թվականի հունիսի 5-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Ռիչարդ Ջոսեֆ Արթուրի Էլմոյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը, որով  համապատասխանաբար ազատվում են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

          Ռիչարդ Ջոսեֆ Արթուրի Էլմոյանը  հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

        «Ռիչարդ Ջոսեֆ Արթուրի Էլմոյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

 

  • Տևողություն

    13.05.2022 02.06.2022
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 209

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: