Հիշել նախագիծը

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 5-րդ մասից «և ճզմիչ կնիքը» բառերը, 17-րդ հոդվածի 8-րդ մասում «և ճզմիչ կնիքը» և «ու ճզմիչ կնիքն» բառերը, ինչպես նաև 36.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում՝ «ճզմիչ կնիքը» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքի 36.1-ին հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը «կնիքը» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ.

«արձագանքման կոդը և հսկիչ համարը, որոնց միջոցով հնարավոր է ստուգել փաստաթղթի  իսկությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական www.e-verify.am կայքում»:

Հոդված 3. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի 2-րդ նախադասության մեջ «եթե հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից» բառերից հետո լրացնել «,իսկ դիվանագիտական ծառայության մարմիններում նոտարական գործողությունները կատարելու դեպքում՝ հյուպատոսական էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերը:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածում և 54-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում «դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները» բառերը փոխարինել «դիվանագիտական ծառայության մարմինները»  բառերով: Օրենքի 54-րդ հոդվածի վերնագրում և 2-րդ մասում «դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների» բառերը փոխարինել «դիվանագիտական ծառայության մարմինների» բառերով:

Հոդված 5. Օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի «նրանց ղեկավարները» բառերը փոխարինել «հյուպատոսի և (կամ) փոխհյուպատոսի պարտականությունները կատարող անձինք» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Քննարկվել է

    12.05.2022 - 02.06.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Նոտարական

  • Նախարարություն

    Արտաքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3113

Տպել